вторник, 9 октября 2012 г.
среда, 26 сентября 2012 г.
Իմ արև
Գրածս նվիրում եմ իմ ընկերներին,
առանց սեռատարիքային սահմանափակման:
Իմ ընկեր, ո՞վ եմ ես առանց քեզ...
Ո՞ւմ է պետք անձրևը առանց արևի:
Արև ջերմ,լուսավոր, բարի: Մայրիկիս պես միշտ ինձ հետ ես: Յուրաքանչյուր իմ օրը սկսվում է քեզանով: Դու գալիս ես զգույշ, դանդաղ, մտածված: Պարզում ես քո շողերից մեկը, անցկացնում ջերմությունը քաղաքի շենքերի միջով, կարծես ստուգում ես, սպասում են քեզ թե ոչ...Սպասում են: Կամաց բարձրացնում ես քո կլոր, լուսավոր մարմինը, սփռելով բարի լույսեր քաղաքիս վրա, երկնքին տալով փայլ, յուրահատուկ գույն: Բարձրանում ես վեր շաաաատ վեր և պայթում ես,այո պայթում ես արև, պայթյունիդ կաթիլները լցվում են օդի, ջրերի, մայթերի, մարդկանց հոգիների մեջ: Ու ամեն ինչ սկսում է շողշողալ փոքրիկ կրակների պես:Քաղաքս լցվում է ջերմությամբ, լույսով: Ամեն ինչ սկսում է թոնրի պես շիկանալ:
Արև, չհոգնես երբեք: Գնա հանգստանալու: Սպասում եմ քեզ թե ոչ... Սպասում եմ՝միշտ :
Արև ջերմ,լուսավոր, բարի: Մայրիկիս պես միշտ ինձ հետ ես: Յուրաքանչյուր իմ օրը սկսվում է քեզանով: Դու գալիս ես զգույշ, դանդաղ, մտածված: Պարզում ես քո շողերից մեկը, անցկացնում ջերմությունը քաղաքի շենքերի միջով, կարծես ստուգում ես, սպասում են քեզ թե ոչ...Սպասում են: Կամաց բարձրացնում ես քո կլոր, լուսավոր մարմինը, սփռելով բարի լույսեր քաղաքիս վրա, երկնքին տալով փայլ, յուրահատուկ գույն: Բարձրանում ես վեր շաաաատ վեր և պայթում ես,այո պայթում ես արև, պայթյունիդ կաթիլները լցվում են օդի, ջրերի, մայթերի, մարդկանց հոգիների մեջ: Ու ամեն ինչ սկսում է շողշողալ փոքրիկ կրակների պես:Քաղաքս լցվում է ջերմությամբ, լույսով: Ամեն ինչ սկսում է թոնրի պես շիկանալ:
Արև, չհոգնես երբեք: Գնա հանգստանալու: Սպասում եմ քեզ թե ոչ... Սպասում եմ՝միշտ :
воскресенье, 24 июня 2012 г.
Невероятно? Но это факт!
Люди-они и есть люди. Такие странные! Красные, голубые, розовые и оранжевые, серые и никакие. Круглые, квадратные, иксы и игреки. Я знаю, ничего нового, всем все знакомо. А задумывались ли вы? Невероятно! Люди- окна. Окна-сказочники, несущие в себе информацию испокон веков. Окна открытые и закрытые. Окна с большими трещинами-морщинами, окна, разбившиеся навсегда.
Смотрите, сколько света в этом окне! Слышите? Как орут эти окна? Невероятно, они смотрят и не видят друг друга. Есть окна, смотрящие в неизвестность. А это? Красивое, модное, ничего не слышащее о не видящее, вовсе не армянское. А эти, какие зеркальные?! Они видят все вокруг, но до них невозможно достучаться, внутри-душа-пропасть. Окна-люди!
Это факт! Они такие разные! Но у них одно свойство. Они смотрят друг на друга или же, напротив, на себя. Лишь только некоторые смотрят в небо. Невероятно? Но это факт!
среда, 16 мая 2012 г.
Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...
Երբ մարդը ուզում է ինքնասպանություն գործել, նշանակում է, այլևս չի դիմանում իր գոյավիճակին: Երկու տարբեր բառեր՝ գոյավիճակ ու ապրելակերպ:Գոյավիճակ՝ թույլ և անգույն՝ առանց նպատակի, պայքարի, գիտակցության, առանց բնավորության, սիրո և եսասիրության, առանց ատելության, հենց այդպես:Ում կամ ինչը չես ատում, նրան դժվար է հասկանալ, այդ դեպքում դու անզեն ես՝ ոչինչ չկա ձեռքիդ՝մարդուն բացահայտելու համար: <<Եթե ուժ ունենայի, ինքնասպանություն կգործեի>>: Ծիծաղելի միտք: Եթե ուժ ունես <<կույր>> չես, եթե ներքին շերտերի աշխարհը, հոգու պատսպարված խորությունները ,տաքության, կյանքի, սիրո աղբյուրը որոշակիորեն մնացել են անաղարտ՝ ուրեմն կարող ես սիրել: Համոզված եմ՝ սերը պայքար է՝ այն մահկանացու է: Եվ երբ մեռնի, կսկսի քայքայվել ու փտել և կարող է հող ստեղծել նոր սիրո համար:Այդ դեպքում մեռած սերն իր անտեսանելի կյանքով է ապրում ողջի մեջ և, ըստ էության, սերը մահ չունի:Յոլանդի ու Ալբերտի սիրո շարունակությունը պետք է լիներ նրանց երեխան:Նրանց սրտի խորքում կրկին կարթնանար պատասխանատվության քաղցր զգացումը:
Անտանելի բան է միապաղաղությունը, բազմաերեսանիությունը, չզգալը, անտարբերությունը: Մեր շուրջն անընդհատ վակցինաներ են եփվում, բնավորություններ փորձարկվում, ֆիզիկական հակվածություն բացահայտվում:Կան մարդիկ,որոնք վախենում են, ըստ էության, իրենք իրենցից,որովհետև նրանց մեջ միշտ գոյություն ունի ինչ-որ մի բան, որը նրանք երբեք չեն նկատում, նրանք ապրում են, իրենք իրենց էլ չկասկածելով, միաժամանակ մի քանի կյանքով: Նրանք զարմանալի կերպով քողարկված են, անբացատրելի են ու բազմադեմ: Եվ նրանք այլանդակ են, թեև նրանց նայելով՝ այդ չես ասի:Նրանք հակված են ինքնասպան լինելուն, սպանելուն, զոհ դառնալուն:Օտտո Դյուպոնի հիվանդանոցը մեր մոլորակն է: Ունենալով բնավորություն՝ համագործակցենք նրա հետ: Պետք է կարողանալ բաժանվել անցյալից և ընդունել ներկան:Դա երբեք էլ հեշտ չէ:Սա թերևս, ամենակարևոր հատկանիշն է, որի շնորհիվ տարբերում ենք ընդունակներին զոհերից:
Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...
воскресенье, 29 апреля 2012 г.
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Մի բանում հաստատ համոզված եմ ` ապրելը շատ բարդ է: Դե հասկանում ես, իսկապես ապրել, հետաքրքիր, հավասարակշռության բերելով մտքիդ և սրտիդ ցանկությունները, որ չտրվես ամենահեշտ ելքին` ատելությանը:
Սիրելը իսկապես դժվար է: Անբացատրելի է, քանի լեզու էլ իմանաս միևնույնն է, բառերով անհնարին է : Չէ, չէ, խոսքս այդ սիրո մասին չէ ( հորմոններ և այլն) : Խոսքը բնավորության`սիրելու բնավորության մասին է: Ամեն ինչ բնավորության մեջ է: Եվ ես չեմ կարողանում գտնել այս հարցի պատասխանը : Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, թե՞ այդպիսին ծնվում են: Ես տեսնում եմ նրան ամեն օր: Բաձրահասակ, թզուկի մորուքով, հարևանուհուս դեն նետած բաճկոնը հագած: Նայել եմ նրա աչքերի մեջ, տեսել եմ նրա ժպիտը` որովհետև աղբամանի մեջ գտել էր չորացած հացի կտորները: Չեմ գտնում ինձ տանջող հարցի պատասխանը: Ինչո՞ւ Գիտի արդյոք նա, թե ի՞նչ է սերըՊ
Ես գիտեմ, դու կարդալու ես իմ գրածը: Քո բնավորությունն է այդպիսին, դու չես կարող չսիրել, չապրել նաև իմ ուրախություններով և տխրություններով: Դու շատ լավ գիտես, դրա համար էլ սիրտդ զգացնել է տալիս:
Իսկ դո՞ւ: Այդ չարորակ գնդիկը մարմնիդ մեջ, ո՞ւմ ես սիրում: Ո՞ւր է քո բնավորությունը: Պայքարիր սիրելով: Ես գիտեմ , կան մարդիկ որոնց մոտ ստացվել է:
Չեմ գրում քո անունը, որովհետև ինձ համար շատ թանկ ես: Որովհետև դու ունես բնավորություն ու քեզ մոտ ամեն ինչ ճիշտ է լինելու:
....Մարդիկ որոնք ստեղծարար են: Մեծ և փոքր, բարի արարքների տեր մարդիկ, լավը, լուսավորը տարածողը, մտածելակերպ ձևավորող մարդիկ : Ի՞նչն է ձեզ համար սերը: Հեեեեեեյ,400կմ հեռավորության վրա գտնվողներ` ինչ արել եք, լավ եք արել, սիրով եք արել և ստացվել է: Ես ունեմ սիրելու հնարավորություն, դա իմ բնավորությունն է:
Սերը ջրհորի նման է, որքան շատ է ջուր բաժանում, այնքան ավելի զուլալ է դառնում, երկար է ապրում:Կարդացի՞ր: Իմացիր` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: ))
суббота, 14 апреля 2012 г.
Մարդու պատենդը ՉԱՊՐԵԼՆ է:
... Մտածում եմ , չէ ախխխխխջիկ Շահանե , ահագին մեծացել ես... չես դարձել փոքրոգի, նեղացնող(չնայած խոստովանում եմ սիրում եմ մանկամտանալ , երևի նրա համար, որ չեմ ուզում նմանվել փոքրոգի մեծերի այն զանգվածին,որոնք հիմա ինձ ավելի շատ են շրջապատում,քան անկեղծը,մաքուրը...): Ախր ինչից է ? ինձ ցանկանում են վատը ես լավ եմ զգում,ավելի ռիսկովանում , ավելի լավը դառնալու ցանկություն ձեռք բերում: Միգուցե թեթև եմ նայում շատ հարցերի,պետք չէ... կխառնվեմ անբոխիդ,բայց չեմ դառնա ձերոնցից մեկը,մենք տարբեր ենք, դու չես կարող առանց շողոքորթությունների,ես չեմ կարող առանձ անկեղծության ու ձեզ,քո նմաններին չասել ...:
Կյանքը մեծ է ճիշտ ապրեք,դեռ անառակ պահելաձևի ժամանակ կունենաք: Չմարդիկ-չեն կարող իրենց մարդու պես պահել,փորցարարություններով չտանջվեմ?
Շատ վատ մարդիկ են?
իսկ պոռնիկները?
շողոքորթ...?
թմրամոլները?
պատենդները?
նույնիսկ շատ մայրեր?
մանկավարժ հոգեբան մեր օրերում?
ես?իմոնք?մենք?ում ես սիրում եմ?չէ չեմ թողնի,նրանք իմն են , իմ աշխարհն են....
Եթե անձրև չլիներ ,արևի ջերմությունը չէի գնահատի:
Ես սարնեմ շատրի հանդեպ, ուղղակի երեկ լիալուսին էր,ես էլ սարնության կարիք ունեի...
Անհետաքրքիր է , հաճելի չէ առանձ նրանց `պոռնիկներ,շողոքորթ.....
պոռնիկները,շողոքորթը,թմրամոլներն... են պատենդ դառնում են:
Կշարունակեմ նույն տեմպերով ու հաստատ ավելի լավ կճանաչեմ ինձ շրջապատող մարդկանց...
Իմ արժանիքներն ավելի շատ են տեղիք տալիս ատելությանն ու հալածանքներին, քան իմ գործած սխալները:
суббота, 31 марта 2012 г.
Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...

Բնության ներքին կյանքը ես եմ,մարդը,հոգին...և եթե ինչ որ բան եմ ուզում հասկանալ բնության մեջ` պարզապես խորասուզվում եմ իմ ներսը:
Ինչու մենք գարնանը չենք սիրում ձմեռը,ձմռանը` աշունը...?
Հնարավորն չէ նույնը, միանմանը հավերժ սիրել : Ինչու է այդպես???
Երբ փոքր էի,ուզում էի ունենալ հավերժ,երբեք չջարդվող խաղալիք:Մի օր հասկացա`այդպիսի խաղալիք պարզապես չի լինում:
Կամաց-կամաց մեծանում ենք` ես և հոգիս,մարդը ` հասկանալով,որ հավերժ խաղալիքը և տարվա հավերժ ժամանակը հենց մեր մեջ է ներդրված:Եվ միայն հասունանալը, իմաստնանալը կախված է տարբեր միջավայրերից:Եվ այդ միջավայրերում մենք տարբեր ենք արտացոլվում: Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...
Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...
понедельник, 19 марта 2012 г.
Высокая самооценка?нет,об этом не может быть и речи!!

Да, я родилась в маленьком городке-жители которого не только знают друг друга в лицо, но и биографию,возможности и творческие данные каждого.Что касается творческих данных,то город сам предраспологал к ним.Живя в нем,не вазможно не заметить красок, блеска звезд, не услышать многоголосие песен эхом отдающих от горы к горе. Во мне все краски, вся музыка, вся сладость этого городка.Меня так воспитали,я все это чувствую в себе,творю и горжусь этим!Что,что?Высокая самооценка?нет,об этом не может быть и речи!просто мои родители помогли познать свои возможности,оценить их.Поделиться моим исполнением песен, рисунками,сочинениями, мышлением,детским шаловством с жителями моего городка.потом они выпустили меня с моим мне так кажущимся талантом в жизнь"озеро",где я задыхалась,плавала,утопала! Где я как губка впитывала то,чего мне не хватало,с помощью чего я становилась еще лучше.Ну да!Не поверите!Я стала узнаваемым человеком не только в моем городке...Любой конкурс был мне по плечу.Да, да! Высокая самооценка!И мне опять помогли мои родители!Переплыв "озеро" они меня выпустили в "море", и таких как я в этом море тоже есть!Здесь я утопаю, всплываю, ЛЮБЛЮ, Наслаждаюсь,поплакиваю и взрываюсь в смехе,учусь и готовлюсь к плаванию в "океане". Высокая самооценка?Нет конечно! ЖЕЛАНИЕ БыТЬ ЛУЧШЕ, СЧАСТЛИВЕЕ !ЖЕЛАНИЕ ОСЧАСТЛИВИТЬ РОДНыХ,ДРУЗЕЙ И МИР !
Человек с годами своего физического, умственного, духовного, творческого созревания имеет право обшаться, ощибаться,делать выводы, и в конце концов воспитываться.
Думаю согласны.За и против.Человек и принцип.Характер и невоспитанность.Достоинство и самооценка.Высокая самооценка!Не каждому возрасту по плечу рассуждать на эту тему.По моему главное уметь видеть, чувствовать, познавать, и быть благодарным!Могу и ошибаться.хотя на собственных ошибках тоже можно научиться.Лишь бы не жалеть самого себя, а то не вырастишь, не доростешь до возможности оценивания. О высокой самооценке не может быть и речи! Жалость к любимому, другу,родному,гражданину-равносильно убийству по капельке.Она уничтожает возможность двигаться, наслаждаться,бороться, жить для кого-то еще. Истина в познании, умственном развитии, широком кругозоре и в конце концов в вечном движении. Наслаждайтесь жизнью, творите во имя ее, не расстрачивайте время на какие-то самооценки, оно дорого! Жизнь обязательно оценит вас!
воскресенье, 18 марта 2012 г.
My first Love
He came suddenly, flying with the wins which he had taken from the sky. He was flooded with the sun's warmnees , his reflection had moon's coldness , his eyes were shining stars , his lips were attrakting and calling me as a mist . And I was entering the mist unable to see and tach and sometimes I was not able to feel the ground under my feet . My soul is huge . There is a kindness and endless craziness in it.
I hadn't closed the door of my soul and he came in flying with the wings which he had taken from the sky.
My first love was a pomegranate's flower,which had grown on the huge tree's brunches.
I was missing him,whispering words which were strange for me oo,but my words were pure and sensitive. My pomegrante's flower was silent and insensible,it was just a flower which was taking my whisper as a wind was swinging left and right.
My flower was beautiful , but it hadn't soul , and it didn't need love . My pomegranate flower didn't become a pomegranate. It was just welcoming the spring.
пятница, 16 марта 2012 г.
Ուզո՞ւմ ես` նկարեմ....
Ուզո՞ւմ ես` նկարեմ պայծառ գարուն,
Արև ու անձրև` իրար ջերմ խառնված,
Խենթ ճախրող ճայեր ծավի երկնքում,
Ծիածանն ամպին գրկախառնված:
Ուզում ես թափեմ երկնքից աստղեր
Որ ընկնեն գիրկը սիրահարների
Նկարեմ կանանց փթթող գարուններ
Արձագանքը խենթ ծաղկած ծառերի:
Ցավ ու մայրություն իրար դեմ դիմաց,
Հոգու օվկիանում թափառող մտքեր,
Սկիզբ ու ավարտ իրարու գրկված...
Կյանք,սեր,մահ,ավեր ու սպասումներ:
Ուզո՞ւմ ես `վառեմ երկնքում շողեր,
Ու լցնեմ հոգուս լույսը սրտիդ մեջ:
Տես` կինը գարուն է,հող է բարեբեր,
Լռություն ու ցավ,լուսից քամվող երգ:
Կինը գարուն է,ծաղիկ է,հրեշտակ,
Գարնան ժպիտներ,հոսող առուներ,
Տիեզերք է` սիրո լույսի մեջ համակ,
Անճանաչ աշխարհ,հույսեր ու հույզեր...
Подписаться на:
Комментарии (Atom)






