понедельник, 26 ноября 2012 г.

- Ախ, վայ նրանց, որ չապրեցին չտեսան...

Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
 - Ախ, վայ նրանց, որ չապրեցին չտեսան...
Մեղրի
Նկարները և կատարումը՝ Շահանե Խաչիկյանի

понедельник, 19 ноября 2012 г.

Երազանքի քաղաք



Ով ես դու, հայաստանցի, թե արտասահմանից, սփյուռքահայ ես, թե այն մարդն ես, որ լքեցիր քո երկիրը, քաղաքը, թողեցիր ծնողներդ գերեզմանը: Հենց քո պատճառով է, որ երեխաներդ չգիտեն, թե իրենց կերած մրգերը ինչպես են կախված լինում ծառերից: Դու լքեցիր քաղաքդ , երեխաներիդ սովորեցնելով փախչել դժվարություններից, դու կտրեցիր քեզ եւ քո ընտանիքը պապենական արմատներից: Հենց քո պատճառով է, որ տներում գիշերը լույսեր չեն վառվում, երեխայի լաց եւ ծիծաղ չի լսվում: Արի, վերադարձիր, շատերն են ետ գալիս: Պարզապես, մարդ, արի:


     ... Դու ոչ թե գալու ես, այլ սլանալու: Սլանալու ես ոլորաններով ի վեր, ի վար, աջ ու ձախ, հարբելու ես տեսարններից, ծաղիկների գույներից: Մեկ հայտնվելու ես սարի երկնամուխ գագաթին, ամպերին մոտ, որ լսելու ես երկնքում կչկչացող հրեշտակների ձայները, տեսնելու ես նրանց ժպիտը եւ հենց նրանց օգնությամբ էլ մեղմասահ իջնելու ես խորը անդունդի ճամփեզրը:        Այդ վերուվարներից հոգիդ թեւեր է առնելու եւ դու հայտնվելու ես հեքիաթ քաղաքի ափի մեջ: Այո, ճիշտ եմ ասում: Քաղաքիս մի ծայրից մյուսը հասնելու համար տրանսպորտ հարկավոր չէ. մի քանի րոպեների ընթացքում դու հասնում ես ցանկացած վայր:Այդ քաղաքը արեւի աստված Միհրի, քաղցրահամ մրգերի, մեղրածոր լեզվի պատվին կոչված Մեղրին է:     Այդ ափը շրջապատված է կարմիր, կապույտ, սեւ ու սպիտակ, ծիրանագույն լեռներով, պատմությամբ կերտված լերկ ժայռերով: Այդ ժայռերից կախված են մեր տներն ու այգիները: Ժայռերից վեր քարե բուրգերն են, որտեղ էլ պահված է մեր անթեղված լույսը:    Արի, տես, այս հեքիաթը հնի ու նորի մասին է, այն բաժանվում է Մեղրի գետով: Մեծ Մեղրիի եկեղեցին պահում է իր մեջ անցյալի պատմությունը եւ ապրում նորովի, հին Մեղրիի եկեղեցին անընդհատ պատմում է հին պատմություններ, եւ նրա հետ զրույցի են բռնվում նույնքան հին տները: Այդ տների կավե կճուճների պռունկներին չորացել է մեր պապերի քաշած գինին: Այդ հին թոնրի մեջ մենք թխում ենք մեղրեցոց մեղրահամ գաթան: Այդ տների քարերի մեջ նռան գույնն է. երբեւէ լսել ես նռան ճաքելու ձայնը:   Գարնանն իմ քաղաքում ամեն ինչ պայթում է. արեւը, ջերմացնելու համար, ամպերը, ծարավը հագեցնելու, խենթ ու չարաճճի դպրոցականներիս ծիծաղը, քաղաքը կենդանի պահելու:   Միայն տեսնես, թե ինչպես են քաղաքիս մեղուները, պահածոների գործարանի քաղցրահամ արտադրանքի բույրը զգալով, սլանում այնտեղ, թմբլիկանում եւ հետո գտնելով դրսում խաղացող, ձմռանը մրսած երեխաներին, բուժում իրենց խայթոցով: Արի, տես, ինչ նազանքով են պարում ծաղկած ծառերը, տես, թե ամռանը Մեղրի գետը ինչպես է ցամաքում, իրեն զոհաբերելով ծառերին, բույսերին, մարդկանց:

    Սիրում եմ, երբ ձյունը, թեկուզ ժամանակավոր, վերացնում է քաղաքակիրթ մարդու ապրելու հետքերը: Ես քեզ չեմ կանչում օգնության, յուրաքանչյուրս ենք պատասխանատու մեր երկրի, քաղաքի, մեր արարքների համար:
    Արեւը կամաց - կամաց պատրաստվում է մայրամուտի: Սարերը բարձր արձագանքելով, քաղաքս լցնում են երաժշտությամբ, հայկական, ազգային: Դե, իհարկե, հարսանիք է, երեխաներ են ծնվելու եւ կյանքը շարունակվելու է:
   Արի, շատ բան չեմ պատմում, արի ու ինքդ տես: Սպասում եմ, գոնե հարսանիքիս կգաս: Իմ երեխաները այստեղ են ծնվելու, իմ հեքիաթ, քաղցրահամ երկիրում, ուր արեւը միշտ իմ տանն է:

четверг, 15 ноября 2012 г.

Очень разные и по цвету, по глазам, по нраву, по истечению истории...


Мы в Грузии! Очень разные и по цвету, по глазам, по нраву, по истечению истории.Проще не придумаешь.Для меня нет никакой разницы с кем я за столом буду делить завтрак, обед, ужин.Вот и села! За столом мальчишки и я-Шагане.Он очень внимательный, воспитанный, с юморинкой на лице, в глазах там в глубине, на дне беспокойство и много разных вопросов, ответы на которые он найдет сам. Мне приятно с ним общаться, иногда мы одинаково мыслим.Нет это вовсе не о любви, она приходит и уходит. Это о жизни, боли, дружбе, безвыходности.Вот уже который раз мы передаем друг другу еду, общаемся на земле наших соседей-грузин. А еще мы вместе ходим на кружок самообороны, учимся обороняться, защищать от злых людей, они бывают любой нации.Ну вот, сидим за столом в Бакуриани, в лагере толерантности. Сидим между прошлым и будущим. Я армянка, он азербайджанец. Что же будет дальше? Я убедилась, просто так ничего не бывает! Мечтала увидеть азербайджанца, посмотреть в глаза, избить, обидеть, удушить вопросами ... Спасибо Бакуриани, спасибо лагерю толерантности! Мне повезло, я не разочаровалась! А ведь он такой же как я, немного другие черты лица, другое построение черепа. Но у него есть душа, сердце, юморинка на лице, глубина в глазах.И не важно как его зовут! Он человек как и я! Мы учимся на ошибках истории. Мы настоящее! Мы будущее!

вторник, 9 октября 2012 г.

Մեր մեջ արդեն առել են քո հոգին....


Մարդկային մշակույթում  <<այլմոլորակայինի>> դրսևորումն է անբացատրելիի, նոր զգացողությունների և անպայման վտանգելու պոտենցիայով երևույթը:

Երբ փոքր էի, կարծում էի՝ կենդանիներ են, գիշատիչ կենդանիներ, փայլող, ոչինչ չարտահայտող աչքերով, փոքր կամ մեծ տարօրինակ ձևերի ականջներով, անբնական մաշկի կանաչավուն, սև, գորշ գույնով, յուրահատուկ գանգի կառուցվածքով, մարդու կերպարանքով: Հիմա գիտեմ՝ այլմոլորակայիններ են, քողարկվում են  տարօրինակ միանման կոստյումներով, կեղծ հայրենասիրությամբ, ռոբոտացված աշխատում են միայն իրենց նպատակների համար:Երկիր մոլորակի բոլոր պրոբլեմները առաջանում են որոշ այլմոլորակայինների եսասիրության, եսակենտրոնության, հիմարության պատճառով, և երկրի մարդկանց, ովքեր չեն կարողանում ապրել ճիշտ և արդարությամբ, կյանքի ազնիվ կանոններով:

Ուշադրությո՛ւն, այլմոլորակայինների ուղեղի կառուցվածքի  առանձնահատկությունն է խղճի, ազնվության համար պատասխանատվություն կրող կենտրոնների բացակայությունը, ի հակառակ՝ շատ լավ զարգացած են իշխելու, տիրելու, ցինիզմի, ագրեսիվության, ֆինանսականաչասիրության կենտրոնները:

Հարգելի՛ աստղագետներ, լարե՛ք ձեր ուղեղները, գտե՛ք եկվորների այդ մոլորակը, նստեցնենք տիեզերանավ ու ուղարկենք...Կարևորը, որ նավի մնացորդները նայրվեն մինչև վերջին մոլեկուլը, թե չէ կընկնի բարենպաստ միջավայր, և նորից կբազմանան այլմոլորակայինները:  Կարդում ես վիրավորվո՞ւմ, դե՞մ ես գրածիս:

Օ՜, դժբախտ այլմոլորակայինները մեր մեջ արդեն առել են քո հոգին....


среда, 26 сентября 2012 г.

Իմ արև



Գրածս նվիրում եմ իմ ընկերներին,
 առանց սեռատարիքային սահմանափակման:
 Իմ ընկեր, ո՞վ եմ ես առանց քեզ...
Ո՞ւմ է պետք անձրևը առանց արևի:

Արև ջերմ,լուսավոր, բարի: Մայրիկիս պես միշտ ինձ հետ ես: Յուրաքանչյուր իմ օրը սկսվում է քեզանով: Դու գալիս ես զգույշ, դանդաղ, մտածված: Պարզում ես քո շողերից մեկը, անցկացնում ջերմությունը քաղաքի շենքերի միջով, կարծես ստուգում ես, սպասում են քեզ թե ոչ...Սպասում են: Կամաց բարձրացնում ես քո կլոր, լուսավոր մարմինը, սփռելով բարի լույսեր քաղաքիս վրա, երկնքին տալով փայլ, յուրահատուկ գույն: Բարձրանում ես վեր շաաաատ վեր և պայթում ես,այո պայթում ես արև, պայթյունիդ կաթիլները լցվում են օդի, ջրերի, մայթերի, մարդկանց հոգիների մեջ: Ու ամեն ինչ սկսում է շողշողալ փոքրիկ կրակների պես:Քաղաքս լցվում է ջերմությամբ, լույսով: Ամեն ինչ սկսում է թոնրի պես շիկանալ:

Արև, չհոգնես երբեք: Գնա հանգստանալու: Սպասում եմ քեզ թե ոչ...    Սպասում եմ՝միշտ :


воскресенье, 24 июня 2012 г.

Невероятно? Но это факт!

Люди-они и есть люди. Такие странные! Красные, голубые, розовые и оранжевые, серые и никакие. Круглые, квадратные, иксы и игреки. Я знаю, ничего нового,  всем все знакомо. А задумывались ли вы? Невероятно! Люди- окна. Окна-сказочники, несущие в себе информацию испокон веков. Окна открытые и закрытые. Окна с большими трещинами-морщинами, окна, разбившиеся навсегда.
  Смотрите, сколько света в этом окне! Слышите? Как орут эти окна? Невероятно, они смотрят и не видят друг друга. Есть окна, смотрящие в неизвестность. А это? Красивое, модное, ничего не слышащее о не видящее, вовсе не армянское. А эти, какие зеркальные?! Они видят все вокруг, но до них невозможно достучаться, внутри-душа-пропасть. Окна-люди!
Это факт! Они такие разные! Но у них одно свойство. Они смотрят друг на друга или же, напротив, на себя. Лишь только некоторые смотрят в небо. Невероятно? Но это факт!

среда, 16 мая 2012 г.

Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...

Երբ մարդը ուզում է ինքնասպանություն գործել, նշանակում է, այլևս չի դիմանում իր գոյավիճակին: Երկու տարբեր բառեր՝ գոյավիճակ ու ապրելակերպ:Գոյավիճակ՝ թույլ և անգույն՝ առանց նպատակի, պայքարի, գիտակցության, առանց բնավորության, սիրո և եսասիրության, առանց ատելության, հենց այդպես:Ում կամ ինչը չես ատում, նրան դժվար է հասկանալ, այդ դեպքում դու անզեն ես՝ ոչինչ չկա ձեռքիդ՝մարդուն բացահայտելու համար: <<Եթե ուժ ունենայի, ինքնասպանություն կգործեի>>: Ծիծաղելի միտք: Եթե ուժ ունես <<կույր>>  չես, եթե ներքին շերտերի աշխարհը, հոգու պատսպարված խորությունները ,տաքության, կյանքի, սիրո աղբյուրը որոշակիորեն մնացել են անաղարտ՝ ուրեմն կարող ես սիրել: Համոզված եմ՝ սերը պայքար է՝ այն մահկանացու է: Եվ երբ մեռնի, կսկսի քայքայվել ու փտել և կարող է հող ստեղծել նոր սիրո համար:Այդ դեպքում մեռած սերն իր անտեսանելի կյանքով է ապրում ողջի մեջ և, ըստ էության, սերը մահ չունի:Յոլանդի ու Ալբերտի սիրո շարունակությունը պետք է լիներ նրանց երեխան:Նրանց սրտի խորքում կրկին կարթնանար պատասխանատվության քաղցր զգացումը:

Անտանելի բան է միապաղաղությունը, բազմաերեսանիությունը, չզգալը, անտարբերությունը: Մեր շուրջն անընդհատ վակցինաներ են  եփվում, բնավորություններ փորձարկվում, ֆիզիկական հակվածություն բացահայտվում:Կան մարդիկ,որոնք վախենում են, ըստ էության, իրենք իրենցից,որովհետև նրանց մեջ միշտ գոյություն ունի  ինչ-որ մի բան, որը նրանք երբեք չեն նկատում, նրանք ապրում են, իրենք իրենց էլ չկասկածելով, միաժամանակ մի քանի կյանքով: Նրանք զարմանալի կերպով քողարկված են, անբացատրելի են ու բազմադեմ: Եվ նրանք այլանդակ են, թեև նրանց նայելով՝ այդ չես ասի:Նրանք հակված են ինքնասպան լինելուն, սպանելուն, զոհ դառնալուն:Օտտո Դյուպոնի հիվանդանոցը մեր մոլորակն է: Ունենալով բնավորություն՝ համագործակցենք նրա հետ: Պետք է կարողանալ բաժանվել անցյալից և ընդունել ներկան:Դա երբեք էլ հեշտ չէ:Սա թերևս, ամենակարևոր հատկանիշն է, որի շնորհիվ տարբերում ենք ընդունակներին զոհերից:

Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...




воскресенье, 29 апреля 2012 г.

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ


      Մի բանում հաստատ համոզված եմ ` ապրելը շատ բարդ է: Դե հասկանում ես, իսկապես ապրել, հետաքրքիր, հավասարակշռության բերելով մտքիդ և սրտիդ ցանկությունները, որ չտրվես ամենահեշտ ելքին` ատելությանը:

Սիրելը իսկապես դժվար է: Անբացատրելի է, քանի լեզու էլ իմանաս միևնույնն է, բառերով անհնարին է : Չէ, չէ, խոսքս այդ սիրո մասին չէ ( հորմոններ և այլն) : Խոսքը բնավորության`սիրելու բնավորության  մասին  է: Ամեն ինչ բնավորության մեջ  է: Եվ  ես չեմ կարողանում գտնել  այս հարցի պատասխանը : Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, թե՞ այդպիսին ծնվում են: Ես տեսնում եմ նրան ամեն օր: Բաձրահասակ, թզուկի մորուքով, հարևանուհուս դեն նետած  բաճկոնը հագած: Նայել եմ նրա աչքերի մեջ, տեսել եմ  նրա ժպիտը` որովհետև  աղբամանի մեջ գտել էր չորացած հացի կտորները: Չեմ գտնում ինձ տանջող հարցի պատասխանը: Ինչո՞ւ Գիտի արդյոք նա, թե ի՞նչ է սերըՊ

Ես գիտեմ, դու կարդալու ես իմ գրածը: Քո բնավորությունն է այդպիսին, դու չես կարող չսիրել, չապրել նաև իմ ուրախություններով և տխրություններով: Դու շատ լավ գիտես, դրա համար էլ սիրտդ զգացնել է տալիս:

Իսկ դո՞ւ: Այդ չարորակ գնդիկը մարմնիդ մեջ, ո՞ւմ ես սիրում: Ո՞ւր է քո բնավորությունը: Պայքարիր սիրելով: Ես գիտեմ , կան մարդիկ որոնց մոտ ստացվել է:

Չեմ գրում քո անունը, որովհետև ինձ համար շատ թանկ ես: Որովհետև դու ունես բնավորություն ու քեզ մոտ ամեն ինչ ճիշտ է լինելու:

....Մարդիկ որոնք ստեղծարար են: Մեծ և փոքր, բարի արարքների տեր մարդիկ, լավը, լուսավորը տարածողը, մտածելակերպ ձևավորող մարդիկ : Ի՞նչն  է ձեզ համար սերը: Հեեեեեեյ,400կմ հեռավորության վրա գտնվողներ` ինչ արել եք, լավ եք արել, սիրով եք արել և ստացվել է: Ես ունեմ սիրելու հնարավորություն, դա իմ բնավորությունն է:

Սերը ջրհորի նման է, որքան շատ է ջուր բաժանում, այնքան ավելի զուլալ է դառնում, երկար է ապրում:Կարդացի՞ր: Իմացիր` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:   )) 



      

суббота, 14 апреля 2012 г.

Մարդու պատենդը ՉԱՊՐԵԼՆ է:

... Մտածում եմ , չէ ախխխխխջիկ Շահանե , ահագին մեծացել ես... չես դարձել փոքրոգի, նեղացնող(չնայած խոստովանում եմ սիրում եմ մանկամտանալ , երևի նրա համար, որ չեմ ուզում նմանվել  փոքրոգի մեծերի այն զանգվածին,որոնք հիմա ինձ ավելի շատ են շրջապատում,քան անկեղծը,մաքուրը...): Ախր ինչից է ? ինձ ցանկանում են վատը ես լավ եմ զգում,ավելի ռիսկովանում , ավելի լավը դառնալու   ցանկություն ձեռք բերում: Միգուցե թեթև եմ նայում շատ հարցերի,պետք չէ...  կխառնվեմ անբոխիդ,բայց չեմ դառնա ձերոնցից մեկը,մենք տարբեր ենք, դու չես կարող առանց շողոքորթությունների,ես չեմ կարող առանձ անկեղծության ու ձեզ,քո նմաններին  չասել  ...:
Կյանքը մեծ է ճիշտ ապրեք,դեռ անառակ պահելաձևի  ժամանակ կունենաք: Չմարդիկ-չեն կարող իրենց մարդու պես պահել,փորցարարություններով չտանջվեմ?
Շատ վատ մարդիկ են?
իսկ պոռնիկները?
շողոքորթ...?
թմրամոլները?
պատենդները?
նույնիսկ շատ մայրեր?
մանկավարժ հոգեբան մեր օրերում?
ես?իմոնք?մենք?ում ես սիրում եմ?չէ չեմ թողնի,նրանք իմն են , իմ աշխարհն են....
 Եթե անձրև չլիներ ,արևի ջերմությունը չէի գնահատի:
 Ես սարնեմ շատրի հանդեպ, ուղղակի երեկ լիալուսին էր,ես էլ սարնության կարիք ունեի...
Անհետաքրքիր է , հաճելի չէ առանձ նրանց `պոռնիկներ,շողոքորթ.....
պոռնիկները,շողոքորթը,թմրամոլներն... են պատենդ դառնում են:
Կշարունակեմ նույն տեմպերով ու հաստատ ավելի լավ կճանաչեմ ինձ շրջապատող մարդկանց...

Իմ արժանիքներն ավելի շատ են տեղիք տալիս ատելությանն ու հալածանքներին, քան իմ գործած սխալները:



суббота, 31 марта 2012 г.

Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...



Բնության ներքին կյանքը ես եմ,մարդը,հոգին...և եթե ինչ որ բան եմ ուզում հասկանալ բնության մեջ` պարզապես խորասուզվում եմ իմ ներսը: 

Ինչու մենք գարնանը չենք սիրում ձմեռը,ձմռանը` աշունը...?

Հնարավորն չէ նույնը, միանմանը հավերժ սիրել :  Ինչու է այդպես??? 

Երբ փոքր էի,ուզում էի ունենալ հավերժ,երբեք չջարդվող խաղալիք:Մի օր հասկացա`այդպիսի խաղալիք պարզապես չի լինում:

Կամաց-կամաց մեծանում ենք` ես և հոգիս,մարդը ` հասկանալով,որ հավերժ խաղալիքը և տարվա հավերժ ժամանակը հենց մեր մեջ է ներդրված:Եվ միայն հասունանալը, իմաստնանալը կախված է տարբեր միջավայրերից:Եվ այդ միջավայրերում մենք տարբեր  ենք արտացոլվում: Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...

Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...