понедельник, 18 февраля 2013 г.
Գործերը այն մարդկանց համար են գրված , ովքեր սկսում են նոր հասունանալ կամ էլ՝ տարիքն առել ու սոցիալապես չեն հասունացել:
Կարդացի հեղինակի գործերը: Ներսս չալեկոծվեց, տեսապատկերներ չհայտնվեցին, ուղեղս չզարմացավ: Ամենակարևորը երկրորդ անգամ ընթերցելու ցանկություն չառաջացավ:Հեղինակի գործերը չհուզեցին, գուցե այն պատճառով, որ ինձ համար չափից շատ սովորական ու մատչելի են: Ստեղծագործությունները լսարանի մի փոքրիկ մասի համար են: Գրողը մեծ լսարան ունենալ չի կարող, ըստ ինձ, որորվհետև գործերը այն մարդկանց համար են գրված, ովքեր սկսում են նոր հասունանալ կամ էլ՝ տարիքն առել ու սոցիալապես չեն հասունացել:
Մարդու կարևորագույն օրագիրը կյանքն է ՝ նա կամ օրինակ է հանդիսանում, կամ ոչ: Ինձ համար գրողի օրագիրը՝ստեղծագործությունները օրինակ չհանդիսացան, մեկ ուրիշի համար կհանդիսանան: Այն ինչ մենք պիտի իմանանք, այսպես թե այնպես իմանում ենք շուտ կամ ուշ:
понедельник, 28 января 2013 г.
«Ձմռան գիշեր»
Նվիրում եմ հայրիկիս՝ Հապետ Խաչիկյանին
(Երգը գրեցի՝ 14.01.2013թ., հայրիկիս այն շատ դուր էր եկել...)
воскресенье, 27 января 2013 г.
суббота, 5 января 2013 г.
Տիար Բլեյանից
Շահանե, դու մեղրի նման ու Մեղրիի Շահանե… Հուզեցիր ինձ քո անկեղծությամբ այնպես ու այնքան, որ չկարողա ցաանմիջապես արձագանքել: Երկրորդ, ահա երրորդ անգամ կարդացի քո Ամանորյա խոստովանությունը:Անսպասելիությունից շունչս կտրվեց: Մենք ընկերներ ենք,Շահանե։ Եվ վերջ։ Ամենադժվարը, երևի, սովորողի և դասավանդողի ընկերությունն է` որպես կրթական աշխատանք։ Սա է հենց մեր կրթական այլընտրանքը։ Կրթահամալիրում ստեղծվող հեքիաթի հերոսներ, երեկ` Մանե Գևորգյան, այսօր` Շահանե Խաչիկյան, ձեր ընկերներու դասավանդողներ։ Հետո. ի՞նչ են լինում կրթահամալիրային հեքիաթներն ու նրանց հերոսները։Ինչպե՞ս անենք, որ դառնան մեր ժամանակի հերոսներ:Հիմա հերոսի իմ սահմանումը տամ, որ ինձ ծանոթ էՙՀազարան բլբուլ՚-ի Հովհաննես Թումանյանի մշակումից:Նա, ով չի շեղվում իր գործից, իր անելիքից, ով չնայած աջից ու ձախից հնչող ձայներին, չի տրվում մոլորություններին, անցնում է իր ճանապարհը, չի շեղվում, չի քարանում:
Քույր իմ, ընկեր իմ, Մեղրիի փոքր թաղից մինչև Շուշի, Խնձորուտ, Հեր-Հերով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Մադինայով Նորատուսի խաչքարեր… հո հետ չե՞ս մնում, գալիս ես չէ՞, Դիլիջանի լեռնանցքով Գոշավանք, մինչև… Որքա՛ն հուշարձանի քար կա ընկած ու ամեն վայրկյան քանի քար է ընկնում կիսավեր հուշարձաններից, որքա´ն չկառուցվող տուն կա, որքա´ն անապատացող հող ու ահագնացող մարդկային ծուլություն ու թշվառություն, անհավես կյանք… Շեղվել չի կարելի, Շահանե, որ չքարանաք, որ շարունակեք ձեր սկսած գործը կրթահամալիրում, որ ընդարձակեք կրթական պարտեզը այնպես, որ պարտեզ սկսի դառնալ Հայաստանը: Շնորհավոր Նոր տարի:
Շահանե, դու մեղրի նման ու Մեղրիի Շահանե… Հուզեցիր ինձ քո անկեղծությամբ այնպես ու այնքան, որ չկարողա ցաանմիջապես արձագանքել: Երկրորդ, ահա երրորդ անգամ կարդացի քո Ամանորյա խոստովանությունը:Անսպասելիությունից շունչս կտրվեց: Մենք ընկերներ ենք,Շահանե։ Եվ վերջ։ Ամենադժվարը, երևի, սովորողի և դասավանդողի ընկերությունն է` որպես կրթական աշխատանք։ Սա է հենց մեր կրթական այլընտրանքը։ Կրթահամալիրում ստեղծվող հեքիաթի հերոսներ, երեկ` Մանե Գևորգյան, այսօր` Շահանե Խաչիկյան, ձեր ընկերներու դասավանդողներ։ Հետո. ի՞նչ են լինում կրթահամալիրային հեքիաթներն ու նրանց հերոսները։Ինչպե՞ս անենք, որ դառնան մեր ժամանակի հերոսներ:Հիմա հերոսի իմ սահմանումը տամ, որ ինձ ծանոթ էՙՀազարան բլբուլ՚-ի Հովհաննես Թումանյանի մշակումից:Նա, ով չի շեղվում իր գործից, իր անելիքից, ով չնայած աջից ու ձախից հնչող ձայներին, չի տրվում մոլորություններին, անցնում է իր ճանապարհը, չի շեղվում, չի քարանում:четверг, 3 января 2013 г.
Ամանորյա խոստովանություն: Ես եմ՝ քո հեքիաթի հերոսուհին
Բարև. զարթնել եմ թեյի անուշահոտությունից, վառարանում վառվող փայտի բողոքի ձայնից, հեռախոսիս եկած հերթական նամակին պատասխանելու ցանկությունից: Գիշերային հեքիաթը չքացել էր՝ էդպես էլ պիտի լիներ, ամեն ինչի ավարտը նորի սկիզբն է: Պատուհանից երևում է Երևան տանող ճանապարհը, ու ես կարոտում եմ Երևանի տանս ու ընկերներիս, Երևանում՝ ծնողներիս ու Մեղրին: Ուզում եք դեմ եղեք, ուզում եք…Ինչ ուզում եք մտածեք: Կրթահամալիրն իմ տունն է, ես ուրիշ հեքիաթից եմ. այստեղ բոլորն էլ հեքիաթ են ստեղծում՝ յուրաքանչյուրն իր կերպարին համապատասխան:
Այս հեքիաթում մեկս մյուսի օգնությամբ լավը վատից տարբերելու հնարավորություն ենք ունենում: Կարողանում ենք ճանաչել և բացահայտել ապրելու արվեստը, զգալ դիմացինի ցավը, կամ էլ՝ անտարբեր լինել: Սովորում ենք սիրել, զարգացնել աշխարհընկալումը և լինել հանդուրժող: Սովորում ենք կարողանալ տարբերել ճիշտը և սխալը: Փորձում ենք բացահայտել երջանիկ լինելու արվեստը՝ ինչի համար մի ամբողջ կյանք չի բավականացնում երբեմն : Տարբերությունը զգացել եմ՝ հեքիաթում դասավանդողը չի սովորեցնում, քեզ դասավանդողից սովորելու հնարավորություն է տրվում, քեզ հուզող հարցերի պատասխանները կարող ես ստանալ ողջ օրվա ընթացքում՝ դա կոչվում է ընկերություն, այլ ոչ թե կրկնուսուցում:
Դու դառնում ես ազատ, երբ ոչ թե անում ես այն, ինչ ուզում ես, այլ կատարում ես ինքդ քեզ տված խոստումները: Անում ես այն, ինչ ուզում ես`ուզում ես խոսք ես տալիս, ուզում ես ետ ես վերցնում այն: Ոչ, այստեղ այսպես են սովորեցնում, եթե կոչումդ գտնելու, նորը բացահայտելու և քո ուզած կյանքով ապրելու երազանք ունես, պետք է ոչ միայն ինքդ քեզ խոսք տաս, այլ նաև այն կատարես:
«Լուսաստղ». ես խոսում եմ քեզ հետ ինձ հուզող հարցերի մասին, իսկ դու լուռ լսում ես, չես ընդհատում, դու հնարավորությունն ես ճանաչելու և ճանաչվելու, ավելի ճիշտ հասկանալու և հասկացվելու, խոսելու այն ամենի մասին, ինչ հուզում է: Ես չեմ թակում քո դուռը. Այն միշտ բաց է:
Իմ հեքիաթի սիրելի հերոսներ, դասավանդողներ, սովորողներ, սովորողների ծնողներ, ես հիշում և գնահատում եմ այն պահերը, երբ միասին ենք, որովհետև մի օր մեկս մյուսի կողքին կարող է չլինենք: Շնորհակալ եմ , որ ժամանակ եք գտնում սիրո, շփման բարի խորհրդի համար, ժամանակ եք գտնում կիսվելու այն ամենով, ինչ մտածում եք, շնորհակալ եմ այն բոլոր կյանքի դասերի համար, որ եղել են ու դեռ կլինեն, այն բոլոր դժվար և երջանիկ պահերի համար, որ կիսել ենք: Որովհետև կյանքը չափվում է ոչ թե ներշնչումների և արտաշնչումների քանակով, այլ այն պահերով երբ շունչդ կտրվում է :
Տիար Բլեյան ջան, ասում են հեքիաթը ամնաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթի են ձգտում: Մենք էլ Ձեր հեքիաթի հերոսներն ենք:
четверг, 20 декабря 2012 г.
Օդից չեմ գրում, գիտեմ՝ ինչ է խանդը, զգացել եմ, հաղթահարել եմ
Դու, նա, ես, մենք բոլորս
ծանոթ ենք, նույնիսկ առնչվել ենք
այդ հիվանդ, մեծ մարմնում փոքր հոգի
ունեցող, այդքան հոգնեցնող, դաժան և մեծ օգնության կարիք ունեցող մարդ
երևույթին: Հիմնականում նրա դեմքը սև է,
չէ,
կարմիր կամ էլ պարզապես՝
գունատ: Աչքերն անկախ գույնից, մեծությունից, միշտ արյունով լցված
անվստահ վազվզում են քթից դեպի աջ և ձախ՝ փորձելով գտնել
պատասխանները բոլոր այն կասկածանքների, որոնց պատճառով նա հիվանդ է: Այդ
հիվանդության բնույթն է էդպիսին՝ նա բոլորին հավատում է, բայց ոչ մեկին չի վստահում: Դա մարդուն
ոչ արժանի զգացում է, մարդկանց փտած
նախասիրությունների, երբ սեփականատիրոջ իրավունքով հիվանդությունը գրոհում է
զգացմունք, բարություն, ազատություն արժևորող մարդու վրա՝ փորձելով կախվածության մեջ պահել: Դա ողորմելիի կիրքն է, որը
միշտ կորցրել է ու վախենում է բացահայտումից: Ապրելու անբաժանելի մի մասնիկն է, հիմքն է սիրո, եսասիրության
և ատելության: Հասունանում է կամաց ու աննկատ՝ վերափոխվելով չափավորությունից բնավորության , բնավորությունից էլ՝
հիվանդության:
Խանդ.վախի մի տեսակ է, որն իր
թուլությունից, անտաղանդությունից, ստահոդությունից, չկամեցողությունից , ազատության
վայելքից վախենալով ուզում է տիրել այն բոլոր լուսավոր, լավագույն մարդկային արժեքներին՝
բավարարելով իր մեջ նստած Էգո անունով ճիճվին: Ու նա իմ, քո, մեր մեջ էլ հաստատ կա, պարզապես հնարավորության
սահմաններն են տարբեր: Օդից չեմ գրում, գիտեմ՝ ինչ է խանդը, զգացել եմ,
հաղթահարել եմ:Սիրում եմ իմ
ընկերներին, ապրում եմ նրանց համար ապրեցնելով ինձ, անհանգստանում եմ,
իհարկե, խանդում եմ ՝ փորձելով չանցնել չափավորի սահմանը, որովհետև երջանիկ եմ,
երբ երջանիկ են ընկերներս, ազատ եմ, երբ ազատություն եմ պարգևում, իմ ընկերները իմ
պարգևներն են, որովհետև խանդս չափավոր է:
четверг, 13 декабря 2012 г.
Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ
Այնտեղ, որտեղ արևի շողերը չեն էլ փորձում հասնել, որտեղ ստվերները չեն խաղում մթության մեջ, նրանք քայլում են, թփրտում, երբեմն էլ անհասկանալի շարժում բռունցքները և վեր են թռնում յուրաքանչյուր ջրի կաթոցից: Այնտեղ, որտեղ կա սկիզբ ու դեռ չի երևում վերջը, գաղտնիք ունի: Քամին է դա ասում սուլելով, հառաչելով, երբեմն էլ քրքջալով անզուսպ օրիորդի ծիծաղով: Այնտեղ, որտեղ դեռ չի հասունացել միտքը, դեռ չի ձևավորվել բուն իմաստը, կյանքը անցնում է կողքով: Յուրաքանչյուր սխալ քայլ և լսվում է թակարդի թրխկոցը: Այնտեղ, որտեղ կյանքը չի շարունակվում՝ նեխում է, հոտում, ծածկվում բորբոսով ու ստվերները դոփելով տրորում են այն բոլոր …. որոնք սղոցում են նրանց ուղեղը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, արևի շողերը չէին հասնում, նրանք ջերմացնում էին , ոգևորում և ես երեսառած ձկան նման լողում էի այդ ջրով լի ընդհատակում: Չէ, ինչու ձկան նման, ես երեսառած մարդուկ էի, որին այդ կլոր դատարկը՝ ոռոգայթը, ծուղակը, թաքստոցը նեղում էր ամսեամիս: Իմ ընդհատակը չէին հասնում արևի շողերը: Եվ հոգիս ուզեց ծնվել, դուրս պրծնել թաքստոցից:Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ:
понедельник, 26 ноября 2012 г.
- Ախ, վայ նրանց, որ չապրեցին չտեսան...
- Ախ, վայ նրանց, որ չապրեցին չտեսան...
Մեղրի
Նկարները և կատարումը՝ Շահանե Խաչիկյանի
понедельник, 19 ноября 2012 г.
Երազանքի քաղաք

Ով ես դու, հայաստանցի, թե արտասահմանից, սփյուռքահայ ես, թե այն մարդն ես, որ լքեցիր քո երկիրը, քաղաքը, թողեցիր ծնողներդ գերեզմանը: Հենց քո պատճառով է, որ երեխաներդ չգիտեն, թե իրենց կերած մրգերը ինչպես են կախված լինում ծառերից: Դու լքեցիր քաղաքդ , երեխաներիդ սովորեցնելով փախչել դժվարություններից, դու կտրեցիր քեզ եւ քո ընտանիքը պապենական արմատներից: Հենց քո պատճառով է, որ տներում գիշերը լույսեր չեն վառվում, երեխայի լաց եւ ծիծաղ չի լսվում: Արի, վերադարձիր, շատերն են ետ գալիս: Պարզապես, մարդ, արի:
... Դու ոչ թե գալու ես, այլ սլանալու: Սլանալու ես ոլորաններով ի վեր, ի վար, աջ ու ձախ, հարբելու ես տեսարններից, ծաղիկների գույներից: Մեկ հայտնվելու ես սարի երկնամուխ գագաթին, ամպերին մոտ, որ լսելու ես երկնքում կչկչացող հրեշտակների ձայները, տեսնելու ես նրանց ժպիտը եւ հենց նրանց օգնությամբ էլ մեղմասահ իջնելու ես խորը անդունդի ճամփեզրը: Այդ վերուվարներից հոգիդ թեւեր է առնելու եւ դու հայտնվելու ես հեքիաթ քաղաքի ափի մեջ: Այո, ճիշտ եմ ասում: Քաղաքիս մի ծայրից մյուսը հասնելու համար տրանսպորտ հարկավոր չէ. մի քանի րոպեների ընթացքում դու հասնում ես ցանկացած վայր:Այդ քաղաքը արեւի աստված Միհրի, քաղցրահամ մրգերի, մեղրածոր լեզվի պատվին կոչված Մեղրին է: Այդ ափը շրջապատված է կարմիր, կապույտ, սեւ ու սպիտակ, ծիրանագույն լեռներով, պատմությամբ կերտված լերկ ժայռերով: Այդ ժայռերից կախված են մեր տներն ու այգիները: Ժայռերից վեր քարե բուրգերն են, որտեղ էլ պահված է մեր անթեղված լույսը: Արի, տես, այս հեքիաթը հնի ու նորի մասին է, այն բաժանվում է Մեղրի գետով: Մեծ Մեղրիի եկեղեցին պահում է իր մեջ անցյալի պատմությունը եւ ապրում նորովի, հին Մեղրիի եկեղեցին անընդհատ պատմում է հին պատմություններ, եւ նրա հետ զրույցի են բռնվում նույնքան հին տները: Այդ տների կավե կճուճների պռունկներին չորացել է մեր պապերի քաշած գինին: Այդ հին թոնրի մեջ մենք թխում ենք մեղրեցոց մեղրահամ գաթան: Այդ տների քարերի մեջ նռան գույնն է. երբեւէ լսել ես նռան ճաքելու ձայնը: Գարնանն իմ քաղաքում ամեն ինչ պայթում է. արեւը, ջերմացնելու համար, ամպերը, ծարավը հագեցնելու, խենթ ու չարաճճի դպրոցականներիս ծիծաղը, քաղաքը կենդանի պահելու: Միայն տեսնես, թե ինչպես են քաղաքիս մեղուները, պահածոների գործարանի քաղցրահամ արտադրանքի բույրը զգալով, սլանում այնտեղ, թմբլիկանում եւ հետո գտնելով դրսում խաղացող, ձմռանը մրսած երեխաներին, բուժում իրենց խայթոցով: Արի, տես, ինչ նազանքով են պարում ծաղկած ծառերը, տես, թե ամռանը Մեղրի գետը ինչպես է ցամաքում, իրեն զոհաբերելով ծառերին, բույսերին, մարդկանց:
Սիրում եմ, երբ ձյունը, թեկուզ ժամանակավոր, վերացնում է քաղաքակիրթ մարդու ապրելու հետքերը: Ես քեզ չեմ կանչում օգնության, յուրաքանչյուրս ենք պատասխանատու մեր երկրի, քաղաքի, մեր արարքների համար:
Արեւը կամաց - կամաց պատրաստվում է մայրամուտի: Սարերը բարձր արձագանքելով, քաղաքս լցնում են երաժշտությամբ, հայկական, ազգային: Դե, իհարկե, հարսանիք է, երեխաներ են ծնվելու եւ կյանքը շարունակվելու է:
Արի, շատ բան չեմ պատմում, արի ու ինքդ տես: Սպասում եմ, գոնե հարսանիքիս կգաս: Իմ երեխաները այստեղ են ծնվելու, իմ հեքիաթ, քաղցրահամ երկիրում, ուր արեւը միշտ իմ տանն է:
четверг, 15 ноября 2012 г.
Очень разные и по цвету, по глазам, по нраву, по истечению истории...
Мы в Грузии! Очень разные и по цвету, по глазам, по нраву, по истечению истории.Проще не придумаешь.Для меня нет никакой разницы с кем я за столом буду делить завтрак, обед, ужин.Вот и села! За столом мальчишки и я-Шагане.Он очень внимательный, воспитанный, с юморинкой на лице, в глазах там в глубине, на дне беспокойство и много разных вопросов, ответы на которые он найдет сам. Мне приятно с ним общаться, иногда мы одинаково мыслим.Нет это вовсе не о любви, она приходит и уходит. Это о жизни, боли, дружбе, безвыходности.Вот уже который раз мы передаем друг другу еду, общаемся на земле наших соседей-грузин. А еще мы вместе ходим на кружок самообороны, учимся обороняться, защищать от злых людей, они бывают любой нации.Ну вот, сидим за столом в Бакуриани, в лагере толерантности. Сидим между прошлым и будущим. Я армянка, он азербайджанец. Что же будет дальше? Я убедилась, просто так ничего не бывает! Мечтала увидеть азербайджанца, посмотреть в глаза, избить, обидеть, удушить вопросами ... Спасибо Бакуриани, спасибо лагерю толерантности! Мне повезло, я не разочаровалась! А ведь он такой же как я, немного другие черты лица, другое построение черепа. Но у него есть душа, сердце, юморинка на лице, глубина в глазах.И не важно как его зовут! Он человек как и я! Мы учимся на ошибках истории. Мы настоящее! Мы будущее!
Подписаться на:
Комментарии (Atom)




