среда, 16 мая 2012 г.

Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...

Երբ մարդը ուզում է ինքնասպանություն գործել, նշանակում է, այլևս չի դիմանում իր գոյավիճակին: Երկու տարբեր բառեր՝ գոյավիճակ ու ապրելակերպ:Գոյավիճակ՝ թույլ և անգույն՝ առանց նպատակի, պայքարի, գիտակցության, առանց բնավորության, սիրո և եսասիրության, առանց ատելության, հենց այդպես:Ում կամ ինչը չես ատում, նրան դժվար է հասկանալ, այդ դեպքում դու անզեն ես՝ ոչինչ չկա ձեռքիդ՝մարդուն բացահայտելու համար: <<Եթե ուժ ունենայի, ինքնասպանություն կգործեի>>: Ծիծաղելի միտք: Եթե ուժ ունես <<կույր>>  չես, եթե ներքին շերտերի աշխարհը, հոգու պատսպարված խորությունները ,տաքության, կյանքի, սիրո աղբյուրը որոշակիորեն մնացել են անաղարտ՝ ուրեմն կարող ես սիրել: Համոզված եմ՝ սերը պայքար է՝ այն մահկանացու է: Եվ երբ մեռնի, կսկսի քայքայվել ու փտել և կարող է հող ստեղծել նոր սիրո համար:Այդ դեպքում մեռած սերն իր անտեսանելի կյանքով է ապրում ողջի մեջ և, ըստ էության, սերը մահ չունի:Յոլանդի ու Ալբերտի սիրո շարունակությունը պետք է լիներ նրանց երեխան:Նրանց սրտի խորքում կրկին կարթնանար պատասխանատվության քաղցր զգացումը:

Անտանելի բան է միապաղաղությունը, բազմաերեսանիությունը, չզգալը, անտարբերությունը: Մեր շուրջն անընդհատ վակցինաներ են  եփվում, բնավորություններ փորձարկվում, ֆիզիկական հակվածություն բացահայտվում:Կան մարդիկ,որոնք վախենում են, ըստ էության, իրենք իրենցից,որովհետև նրանց մեջ միշտ գոյություն ունի  ինչ-որ մի բան, որը նրանք երբեք չեն նկատում, նրանք ապրում են, իրենք իրենց էլ չկասկածելով, միաժամանակ մի քանի կյանքով: Նրանք զարմանալի կերպով քողարկված են, անբացատրելի են ու բազմադեմ: Եվ նրանք այլանդակ են, թեև նրանց նայելով՝ այդ չես ասի:Նրանք հակված են ինքնասպան լինելուն, սպանելուն, զոհ դառնալուն:Օտտո Դյուպոնի հիվանդանոցը մեր մոլորակն է: Ունենալով բնավորություն՝ համագործակցենք նրա հետ: Պետք է կարողանալ բաժանվել անցյալից և ընդունել ներկան:Դա երբեք էլ հեշտ չէ:Սա թերևս, ամենակարևոր հատկանիշն է, որի շնորհիվ տարբերում ենք ընդունակներին զոհերից:

Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...