понедельник, 18 февраля 2013 г.

Գործերը այն մարդկանց համար են գրված , ովքեր սկսում են նոր հասունանալ կամ էլ՝ տարիքն առել ու սոցիալապես չեն հասունացել:


Կարդացի հեղինակի  գործերը: Ներսս  չալեկոծվեց, տեսապատկերներ չհայտնվեցին, ուղեղս չզարմացավ: Ամենակարևորը երկրորդ անգամ ընթերցելու ցանկություն չառաջացավ:Հեղինակի գործերը չհուզեցին, գուցե այն պատճառով, որ ինձ համար չափից շատ սովորական ու մատչելի ենՍտեղծագործությունները լսարանի մի փոքրիկ մասի համար են: Գրողը մեծ լսարան ունենալ չի կարող, ըստ ինձ, որորվհետև գործերը այն մարդկանց  համար  են գրված, ովքեր   սկսում են նոր հասունանալ կամ  էլ՝ տարիքն առել ու սոցիալապես չեն հասունացել:
        Յուրաքանչյուր գրող ինչ որ բան պատմելով փորձում է հուզել կամ  ինչ-որ բան սովորեցնել ընթերցողին:  Ընթերցելով այլ գրողների ստեղծագործությունները՝ ներկայացված բացասականի մեջ նույնիսկ գտնում եմ դրականը, լուսավորը, որով կարող եմ շարժվել առաջ, իսկ Պաչյանի գրվածներում միայն տեսնում եմ բացասականը, նրա մեջ տիրող լացն ու կոծը…Թափանցիկ շշերի, գրադարաններում ապրող մարդկանց մասին, տոնածառի, օրագրի մասին և այլ ստեղծագործություններ: Պատմվածքներց մեկն  հուզեց այնքանով,որ դա կյանքի բազմահազար ցավալի դեպքերից է:Որտեղ և հայրը, և որդին նման են իրենց թույլ կամայական դրսևվորումներով: Որոշ ստեղծագործություններ  գրված են հակասություններով  և  հակադրումներով,  ինչպիսին և կյանքն է: Շատ հետաքրքիր կլիներ գրողի օգնությամբ կամ մտքերի խորությամբ բացահայտել  իր գրվածքներում  ներկայացվող  մարդկանց այսպիսին  կամ այնպիսին  դառնալու պատճառները: Անհայտ պտուղներով ճոճվող ծառի  պատճառը ի՞նչն է, կամ ո՞վ է:

Մարդու կարևորագույն օրագիրը կյանքն է ՝ նա կամ օրինակ է հանդիսանում, կամ ոչ:  Ինձ համար  գրողի օրագիրը՝ստեղծագործությունները օրինակ չհանդիսացան,  մեկ ուրիշի համար կհանդիսանան: Այն ինչ մենք պիտի իմանանք, այսպես թե այնպես իմանում ենք շուտ կամ ուշ: