среда, 26 сентября 2012 г.

Իմ արև



Գրածս նվիրում եմ իմ ընկերներին,
 առանց սեռատարիքային սահմանափակման:
 Իմ ընկեր, ո՞վ եմ ես առանց քեզ...
Ո՞ւմ է պետք անձրևը առանց արևի:

Արև ջերմ,լուսավոր, բարի: Մայրիկիս պես միշտ ինձ հետ ես: Յուրաքանչյուր իմ օրը սկսվում է քեզանով: Դու գալիս ես զգույշ, դանդաղ, մտածված: Պարզում ես քո շողերից մեկը, անցկացնում ջերմությունը քաղաքի շենքերի միջով, կարծես ստուգում ես, սպասում են քեզ թե ոչ...Սպասում են: Կամաց բարձրացնում ես քո կլոր, լուսավոր մարմինը, սփռելով բարի լույսեր քաղաքիս վրա, երկնքին տալով փայլ, յուրահատուկ գույն: Բարձրանում ես վեր շաաաատ վեր և պայթում ես,այո պայթում ես արև, պայթյունիդ կաթիլները լցվում են օդի, ջրերի, մայթերի, մարդկանց հոգիների մեջ: Ու ամեն ինչ սկսում է շողշողալ փոքրիկ կրակների պես:Քաղաքս լցվում է ջերմությամբ, լույսով: Ամեն ինչ սկսում է թոնրի պես շիկանալ:

Արև, չհոգնես երբեք: Գնա հանգստանալու: Սպասում եմ քեզ թե ոչ...    Սպասում եմ՝միշտ :