понедельник, 28 января 2013 г.

«Ձմռան գիշեր»

Նվիրում եմ հայրիկիս՝ Հապետ Խաչիկյանին
(Երգը գրեցի՝ 14.01.2013թ., հայրիկիս այն շատ դուր էր եկել...)

суббота, 5 января 2013 г.

Տիար Բլեյանից


Շահանեդու մեղրի նման ու Մեղրիի Շահանե… Հուզեցիր ինձ քո անկեղծությամբ այնպես ու այնքանոր չկարողա ցաանմիջապես արձագանքելԵրկրորդահա երրորդ անգամ կարդացի քո Ամանորյա խոստովանությունը:Անսպասելիությունից շունչս կտրվեցՄենք ընկերներ ենք,Շահանե։ Եվ վերջ։ Ամենադժվարըերևիսովորողի և դասավանդողի ընկերությունն էորպես կրթական աշխատանք։ Սա է հենց մեր կրթական այլընտրանքը։ Կրթահամալիրում ստեղծվող հեքիաթի հերոսներերեկՄանե ԳևորգյանայսօրՇահանե Խաչիկյանձեր ընկերներու դասավանդողներ։ Հետոի՞նչ են լինում կրթահամալիրային հեքիաթներն ու նրանց հերոսները։Ինչպե՞ս անենքոր դառնան մեր ժամանակի հերոսներ:Հիմա հերոսի իմ սահմանումը տամոր ինձ ծանոթ էՙՀազարան բլբուլ՚-ի Հովհաննես Թումանյանի մշակումից:Նաով չի շեղվում իր գործիցիր անելիքիցով չնայած աջից ու ձախից հնչող ձայներինչի տրվում մոլորություններինանցնում է իր ճանապարհըչի շեղվումչի քարանում:
Քույր իմընկեր իմՄեղրիի փոքր թաղից մինչև ՇուշիԽնձորուտ, Հեր-Հերով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքովՄադինայով Նորատուսի խաչքարեր… հո հետ չե՞ս մնում, գալիս ես չէ՞, Դիլիջանի լեռնանցքով Գոշավանք, մինչև… Որքա՛ն հուշարձանի քար կա ընկած ու ամեն վայրկյան քանի քար է ընկնում կիսավեր հուշարձաններից, որքա´ն չկառուցվող տուն կա, որքա´ն անապատացող հող ու ահագնացող մարդկային ծուլություն ու թշվառություն, անհավես կյանք… Շեղվել չի կարելի, Շահանե, որ չքարանաք, որ շարունակեք ձեր սկսած գործը կրթահամալիրում, որ ընդարձակեք կրթական պարտեզը այնպես, որ պարտեզ սկսի դառնալ Հայաստանը: Շնորհավոր Նոր տարի:



четверг, 3 января 2013 г.

Ամանորյա խոստովանություն: Ես եմ՝ քո հեքիաթի հերոսուհին


Բարև. զարթնել եմ թեյի անուշահոտությունից, վառարանում վառվող փայտի բողոքի ձայնից, հեռախոսիս եկած հերթական նամակին պատասխանելու ցանկությունից: Գիշերային հեքիաթը չքացել էր՝ էդպես էլ պիտի լիներ, ամեն ինչի ավարտը նորի սկիզբն է: Պատուհանից երևում է Երևան տանող ճանապարհը, ու ես կարոտում եմ Երևանի տանս ու ընկերներիս, Երևանում՝ ծնողներիս ու Մեղրին: Ուզում եք դեմ եղեք, ուզում եք…Ինչ ուզում եք մտածեք: Կրթահամալիրն իմ տունն է, ես ուրիշ հեքիաթից եմ. այստեղ բոլորն էլ հեքիաթ են ստեղծում՝ յուրաքանչյուրն իր կերպարին համապատասխան:
                Այս հեքիաթում մեկս մյուսի օգնությամբ լավը վատից տարբերելու հնարավորություն ենք ունենում: Կարողանում ենք ճանաչել և բացահայտել ապրելու արվեստը, զգալ դիմացինի ցավը, կամ էլ՝ անտարբեր լինել: Սովորում ենք սիրել, զարգացնել աշխարհընկալումը և լինել հանդուրժող: Սովորում ենք կարողանալ տարբերել ճիշտը և սխալը: Փորձում ենք բացահայտել երջանիկ լինելու արվեստը՝ ինչի համար մի ամբողջ կյանք չի բավականացնում  երբեմն : Տարբերությունը զգացել եմ՝ հեքիաթում դասավանդողը չի սովորեցնում, քեզ դասավանդողից սովորելու հնարավորություն  է տրվում, քեզ հուզող հարցերի պատասխանները  կարող ես ստանալ ողջ օրվա ընթացքում՝ դա կոչվում է ընկերություն, այլ ոչ թե կրկնուսուցում:
                Դու դառնում ես ազատ, երբ ոչ թե անում ես այն, ինչ ուզում ես, այլ կատարում ես ինքդ քեզ տված խոստումները: Անում ես այն, ինչ ուզում ես`ուզում ես խոսք ես տալիս, ուզում ես ետ ես վերցնում այն: Ոչ, այստեղ այսպես են սովորեցնում,  եթե կոչումդ գտնելու, նորը բացահայտելու և քո ուզած կյանքով ապրելու երազանք ունես, պետք է ոչ միայն ինքդ քեզ խոսք տաս, այլ նաև այն կատարես:
                «Լուսաստղ». ես խոսում եմ քեզ հետ ինձ հուզող հարցերի մասին, իսկ դու լուռ լսում ես, չես ընդհատում, դու հնարավորությունն ես  ճանաչելու և ճանաչվելու, ավելի ճիշտ հասկանալու և հասկացվելու, խոսելու այն ամենի մասին, ինչ հուզում է: Ես չեմ թակում քո դուռը. Այն միշտ բաց է:
                Իմ  հեքիաթի սիրելի հերոսներ, դասավանդողներ, սովորողներ, սովորողների ծնողներ, ես հիշում և գնահատում եմ այն պահերը, երբ միասին ենք, որովհետև մի օր մեկս մյուսի կողքին կարող է չլինենք: Շնորհակալ եմ , որ ժամանակ եք գտնում  սիրո, շփման բարի խորհրդի համար, ժամանակ եք գտնում կիսվելու այն ամենով,  ինչ մտածում եք, շնորհակալ եմ այն բոլոր կյանքի դասերի համար, որ եղել են ու դեռ կլինեն, այն բոլոր դժվար և երջանիկ պահերի համար, որ կիսել ենք: Որովհետև կյանքը չափվում  է ոչ թե ներշնչումների և արտաշնչումների քանակով, այլ այն պահերով երբ շունչդ կտրվում է :
                Տիար Բլեյան ջան, ասում են հեքիաթը ամնաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթի են ձգտում: Մենք էլ Ձեր հեքիաթի հերոսներն ենք: