суббота, 5 января 2013 г.

Տիար Բլեյանից


Շահանեդու մեղրի նման ու Մեղրիի Շահանե… Հուզեցիր ինձ քո անկեղծությամբ այնպես ու այնքանոր չկարողա ցաանմիջապես արձագանքելԵրկրորդահա երրորդ անգամ կարդացի քո Ամանորյա խոստովանությունը:Անսպասելիությունից շունչս կտրվեցՄենք ընկերներ ենք,Շահանե։ Եվ վերջ։ Ամենադժվարըերևիսովորողի և դասավանդողի ընկերությունն էորպես կրթական աշխատանք։ Սա է հենց մեր կրթական այլընտրանքը։ Կրթահամալիրում ստեղծվող հեքիաթի հերոսներերեկՄանե ԳևորգյանայսօրՇահանե Խաչիկյանձեր ընկերներու դասավանդողներ։ Հետոի՞նչ են լինում կրթահամալիրային հեքիաթներն ու նրանց հերոսները։Ինչպե՞ս անենքոր դառնան մեր ժամանակի հերոսներ:Հիմա հերոսի իմ սահմանումը տամոր ինձ ծանոթ էՙՀազարան բլբուլ՚-ի Հովհաննես Թումանյանի մշակումից:Նաով չի շեղվում իր գործիցիր անելիքիցով չնայած աջից ու ձախից հնչող ձայներինչի տրվում մոլորություններինանցնում է իր ճանապարհըչի շեղվումչի քարանում:
Քույր իմընկեր իմՄեղրիի փոքր թաղից մինչև ՇուշիԽնձորուտ, Հեր-Հերով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքովՄադինայով Նորատուսի խաչքարեր… հո հետ չե՞ս մնում, գալիս ես չէ՞, Դիլիջանի լեռնանցքով Գոշավանք, մինչև… Որքա՛ն հուշարձանի քար կա ընկած ու ամեն վայրկյան քանի քար է ընկնում կիսավեր հուշարձաններից, որքա´ն չկառուցվող տուն կա, որքա´ն անապատացող հող ու ահագնացող մարդկային ծուլություն ու թշվառություն, անհավես կյանք… Շեղվել չի կարելի, Շահանե, որ չքարանաք, որ շարունակեք ձեր սկսած գործը կրթահամալիրում, որ ընդարձակեք կրթական պարտեզը այնպես, որ պարտեզ սկսի դառնալ Հայաստանը: Շնորհավոր Նոր տարի:



1 комментарий:

  1. Շնորհակալ եմ,տիա՛ր, շունչս կտրվեց: Գալիս եմ...Պատրաստ, պարտավորված, ամբողջ պատասխանատվությամբ. ընկերությունը ամենապարտավորեցնողն է: Շնորհակալ եմ: Վայ նրանց, ովքեր հեքիաթներին չեն հավատում: Հոգու ցնծությամբ, աղմուկ-աղաղակով, շնչակտուր...
    Սեբաստացի Շահանե Խաչիկյան...

    ОтветитьУдалить