четверг, 20 декабря 2012 г.

Օդից չեմ գրում, գիտեմ՝ ինչ է խանդը, զգացել եմ, հաղթահարել եմ


          Դու, նա, ես, մենք   բոլորս   ծանոթ  ենք, նույնիսկ  առնչվել ենք  այդ հիվանդ, մեծ մարմնում փոքր հոգի  ունեցող, այդքան հոգնեցնող, դաժան և մեծ օգնության կարիք ունեցող մարդ երևույթին: Հիմնականում նրա դեմքը  սև է, չէ,  կարմիր  կամ էլ պարզապես՝ գունատ: Աչքերն անկախ գույնից, մեծությունից, միշտ արյունով  լցված  անվստահ վազվզում են քթից դեպի աջ և ձախ՝ փորձելով գտնել պատասխանները բոլոր այն կասկածանքների, որոնց պատճառով նա հիվանդ է: Այդ հիվանդության բնույթն է էդպիսին՝  նա բոլորին հավատում է, բայց ոչ մեկին չի վստահում: Դա մարդուն ոչ արժանի զգացում է,  մարդկանց փտած նախասիրությունների, երբ սեփականատիրոջ իրավունքով հիվանդությունը գրոհում է զգացմունք, բարություն, ազատություն արժևորող մարդու վրա՝ փորձելով կախվածության մեջ պահել: Դա ողորմելիի կիրքն է, որը միշտ կորցրել է ու վախենում է բացահայտումից: Ապրելու  անբաժանելի  մի մասնիկն է, հիմքն է սիրո, եսասիրության և ատելության: Հասունանում է կամաց ու աննկատ՝ վերափոխվելով չափավորությունից բնավորության , բնավորությունից էլ՝ հիվանդության:
           Խանդ.վախի մի տեսակ է, որն իր թուլությունից, անտաղանդությունից, ստահոդությունից, չկամեցողությունից , ազատության վայելքից վախենալով ուզում է տիրել այն բոլոր լուսավոր, լավագույն մարդկային արժեքներին՝ բավարարելով իր մեջ նստած Էգո անունով ճիճվին: Ու  նա իմ, քո, մեր մեջ  էլ հաստատ կա, պարզապես հնարավորության սահմաններն են տարբեր: Օդից չեմ գրում, գիտեմ՝ ինչ է խանդը, զգացել եմ, հաղթահարել եմ:Սիրում եմ իմ ընկերներին,  ապրում եմ  նրանց համար ապրեցնելով ինձ, անհանգստանում եմ, իհարկե, խանդում եմ ՝ փորձելով չանցնել չափավորի սահմանը, որովհետև երջանիկ եմ, երբ երջանիկ են ընկերներս, ազատ եմ, երբ ազատություն եմ պարգևում, իմ ընկերները իմ պարգևներն են, որովհետև խանդս չափավոր է:          
 

четверг, 13 декабря 2012 г.

Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ


Այնտեղ, որտեղ արևի շողերը չեն էլ փորձում հասնել, որտեղ ստվերները չեն խաղում մթության մեջ, նրանք քայլում են, թփրտում, երբեմն էլ անհասկանալի շարժում բռունցքները և վեր են թռնում յուրաքանչյուր ջրի կաթոցից: Այնտեղ, որտեղ կա սկիզբ ու դեռ չի երևում վերջը, գաղտնիք ունի: Քամին է դա ասում սուլելով, հառաչելով, երբեմն էլ քրքջալով անզուսպ օրիորդի ծիծաղով: Այնտեղ, որտեղ դեռ չի հասունացել միտքը, դեռ չի ձևավորվել բուն իմաստը, կյանքը անցնում է կողքով: Յուրաքանչյուր սխալ քայլ և լսվում է թակարդի թրխկոցը: Այնտեղ, որտեղ կյանքը չի շարունակվում՝ նեխում է, հոտում, ծածկվում բորբոսով ու ստվերները դոփելով տրորում են այն բոլոր …. որոնք սղոցում են նրանց ուղեղը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, արևի շողերը չէին հասնում, նրանք ջերմացնում էին , ոգևորում և ես երեսառած  ձկան նման լողում էի այդ ջրով լի ընդհատակում: Չէ,  ինչու ձկան նման, ես երեսառած մարդուկ էի, որին այդ կլոր դատարկը՝ ոռոգայթը, ծուղակը, թաքստոցը նեղում էր ամսեամիս: Իմ ընդհատակը չէին հասնում արևի շողերը: Եվ հոգիս ուզեց ծնվել, դուրս  պրծնել թաքստոցից:Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ:

понедельник, 26 ноября 2012 г.

- Ախ, վայ նրանց, որ չապրեցին չտեսան...

Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
 - Ախ, վայ նրանց, որ չապրեցին չտեսան...
Մեղրի
Նկարները և կատարումը՝ Շահանե Խաչիկյանի

понедельник, 19 ноября 2012 г.

Երազանքի քաղաք



Ով ես դու, հայաստանցի, թե արտասահմանից, սփյուռքահայ ես, թե այն մարդն ես, որ լքեցիր քո երկիրը, քաղաքը, թողեցիր ծնողներդ գերեզմանը: Հենց քո պատճառով է, որ երեխաներդ չգիտեն, թե իրենց կերած մրգերը ինչպես են կախված լինում ծառերից: Դու լքեցիր քաղաքդ , երեխաներիդ սովորեցնելով փախչել դժվարություններից, դու կտրեցիր քեզ եւ քո ընտանիքը պապենական արմատներից: Հենց քո պատճառով է, որ տներում գիշերը լույսեր չեն վառվում, երեխայի լաց եւ ծիծաղ չի լսվում: Արի, վերադարձիր, շատերն են ետ գալիս: Պարզապես, մարդ, արի:


     ... Դու ոչ թե գալու ես, այլ սլանալու: Սլանալու ես ոլորաններով ի վեր, ի վար, աջ ու ձախ, հարբելու ես տեսարններից, ծաղիկների գույներից: Մեկ հայտնվելու ես սարի երկնամուխ գագաթին, ամպերին մոտ, որ լսելու ես երկնքում կչկչացող հրեշտակների ձայները, տեսնելու ես նրանց ժպիտը եւ հենց նրանց օգնությամբ էլ մեղմասահ իջնելու ես խորը անդունդի ճամփեզրը:        Այդ վերուվարներից հոգիդ թեւեր է առնելու եւ դու հայտնվելու ես հեքիաթ քաղաքի ափի մեջ: Այո, ճիշտ եմ ասում: Քաղաքիս մի ծայրից մյուսը հասնելու համար տրանսպորտ հարկավոր չէ. մի քանի րոպեների ընթացքում դու հասնում ես ցանկացած վայր:Այդ քաղաքը արեւի աստված Միհրի, քաղցրահամ մրգերի, մեղրածոր լեզվի պատվին կոչված Մեղրին է:     Այդ ափը շրջապատված է կարմիր, կապույտ, սեւ ու սպիտակ, ծիրանագույն լեռներով, պատմությամբ կերտված լերկ ժայռերով: Այդ ժայռերից կախված են մեր տներն ու այգիները: Ժայռերից վեր քարե բուրգերն են, որտեղ էլ պահված է մեր անթեղված լույսը:    Արի, տես, այս հեքիաթը հնի ու նորի մասին է, այն բաժանվում է Մեղրի գետով: Մեծ Մեղրիի եկեղեցին պահում է իր մեջ անցյալի պատմությունը եւ ապրում նորովի, հին Մեղրիի եկեղեցին անընդհատ պատմում է հին պատմություններ, եւ նրա հետ զրույցի են բռնվում նույնքան հին տները: Այդ տների կավե կճուճների պռունկներին չորացել է մեր պապերի քաշած գինին: Այդ հին թոնրի մեջ մենք թխում ենք մեղրեցոց մեղրահամ գաթան: Այդ տների քարերի մեջ նռան գույնն է. երբեւէ լսել ես նռան ճաքելու ձայնը:   Գարնանն իմ քաղաքում ամեն ինչ պայթում է. արեւը, ջերմացնելու համար, ամպերը, ծարավը հագեցնելու, խենթ ու չարաճճի դպրոցականներիս ծիծաղը, քաղաքը կենդանի պահելու:   Միայն տեսնես, թե ինչպես են քաղաքիս մեղուները, պահածոների գործարանի քաղցրահամ արտադրանքի բույրը զգալով, սլանում այնտեղ, թմբլիկանում եւ հետո գտնելով դրսում խաղացող, ձմռանը մրսած երեխաներին, բուժում իրենց խայթոցով: Արի, տես, ինչ նազանքով են պարում ծաղկած ծառերը, տես, թե ամռանը Մեղրի գետը ինչպես է ցամաքում, իրեն զոհաբերելով ծառերին, բույսերին, մարդկանց:

    Սիրում եմ, երբ ձյունը, թեկուզ ժամանակավոր, վերացնում է քաղաքակիրթ մարդու ապրելու հետքերը: Ես քեզ չեմ կանչում օգնության, յուրաքանչյուրս ենք պատասխանատու մեր երկրի, քաղաքի, մեր արարքների համար:
    Արեւը կամաց - կամաց պատրաստվում է մայրամուտի: Սարերը բարձր արձագանքելով, քաղաքս լցնում են երաժշտությամբ, հայկական, ազգային: Դե, իհարկե, հարսանիք է, երեխաներ են ծնվելու եւ կյանքը շարունակվելու է:
   Արի, շատ բան չեմ պատմում, արի ու ինքդ տես: Սպասում եմ, գոնե հարսանիքիս կգաս: Իմ երեխաները այստեղ են ծնվելու, իմ հեքիաթ, քաղցրահամ երկիրում, ուր արեւը միշտ իմ տանն է:

четверг, 15 ноября 2012 г.

Очень разные и по цвету, по глазам, по нраву, по истечению истории...


Мы в Грузии! Очень разные и по цвету, по глазам, по нраву, по истечению истории.Проще не придумаешь.Для меня нет никакой разницы с кем я за столом буду делить завтрак, обед, ужин.Вот и села! За столом мальчишки и я-Шагане.Он очень внимательный, воспитанный, с юморинкой на лице, в глазах там в глубине, на дне беспокойство и много разных вопросов, ответы на которые он найдет сам. Мне приятно с ним общаться, иногда мы одинаково мыслим.Нет это вовсе не о любви, она приходит и уходит. Это о жизни, боли, дружбе, безвыходности.Вот уже который раз мы передаем друг другу еду, общаемся на земле наших соседей-грузин. А еще мы вместе ходим на кружок самообороны, учимся обороняться, защищать от злых людей, они бывают любой нации.Ну вот, сидим за столом в Бакуриани, в лагере толерантности. Сидим между прошлым и будущим. Я армянка, он азербайджанец. Что же будет дальше? Я убедилась, просто так ничего не бывает! Мечтала увидеть азербайджанца, посмотреть в глаза, избить, обидеть, удушить вопросами ... Спасибо Бакуриани, спасибо лагерю толерантности! Мне повезло, я не разочаровалась! А ведь он такой же как я, немного другие черты лица, другое построение черепа. Но у него есть душа, сердце, юморинка на лице, глубина в глазах.И не важно как его зовут! Он человек как и я! Мы учимся на ошибках истории. Мы настоящее! Мы будущее!

вторник, 9 октября 2012 г.

Մեր մեջ արդեն առել են քո հոգին....


Մարդկային մշակույթում  <<այլմոլորակայինի>> դրսևորումն է անբացատրելիի, նոր զգացողությունների և անպայման վտանգելու պոտենցիայով երևույթը:

Երբ փոքր էի, կարծում էի՝ կենդանիներ են, գիշատիչ կենդանիներ, փայլող, ոչինչ չարտահայտող աչքերով, փոքր կամ մեծ տարօրինակ ձևերի ականջներով, անբնական մաշկի կանաչավուն, սև, գորշ գույնով, յուրահատուկ գանգի կառուցվածքով, մարդու կերպարանքով: Հիմա գիտեմ՝ այլմոլորակայիններ են, քողարկվում են  տարօրինակ միանման կոստյումներով, կեղծ հայրենասիրությամբ, ռոբոտացված աշխատում են միայն իրենց նպատակների համար:Երկիր մոլորակի բոլոր պրոբլեմները առաջանում են որոշ այլմոլորակայինների եսասիրության, եսակենտրոնության, հիմարության պատճառով, և երկրի մարդկանց, ովքեր չեն կարողանում ապրել ճիշտ և արդարությամբ, կյանքի ազնիվ կանոններով:

Ուշադրությո՛ւն, այլմոլորակայինների ուղեղի կառուցվածքի  առանձնահատկությունն է խղճի, ազնվության համար պատասխանատվություն կրող կենտրոնների բացակայությունը, ի հակառակ՝ շատ լավ զարգացած են իշխելու, տիրելու, ցինիզմի, ագրեսիվության, ֆինանսականաչասիրության կենտրոնները:

Հարգելի՛ աստղագետներ, լարե՛ք ձեր ուղեղները, գտե՛ք եկվորների այդ մոլորակը, նստեցնենք տիեզերանավ ու ուղարկենք...Կարևորը, որ նավի մնացորդները նայրվեն մինչև վերջին մոլեկուլը, թե չէ կընկնի բարենպաստ միջավայր, և նորից կբազմանան այլմոլորակայինները:  Կարդում ես վիրավորվո՞ւմ, դե՞մ ես գրածիս:

Օ՜, դժբախտ այլմոլորակայինները մեր մեջ արդեն առել են քո հոգին....


среда, 26 сентября 2012 г.

Իմ արև



Գրածս նվիրում եմ իմ ընկերներին,
 առանց սեռատարիքային սահմանափակման:
 Իմ ընկեր, ո՞վ եմ ես առանց քեզ...
Ո՞ւմ է պետք անձրևը առանց արևի:

Արև ջերմ,լուսավոր, բարի: Մայրիկիս պես միշտ ինձ հետ ես: Յուրաքանչյուր իմ օրը սկսվում է քեզանով: Դու գալիս ես զգույշ, դանդաղ, մտածված: Պարզում ես քո շողերից մեկը, անցկացնում ջերմությունը քաղաքի շենքերի միջով, կարծես ստուգում ես, սպասում են քեզ թե ոչ...Սպասում են: Կամաց բարձրացնում ես քո կլոր, լուսավոր մարմինը, սփռելով բարի լույսեր քաղաքիս վրա, երկնքին տալով փայլ, յուրահատուկ գույն: Բարձրանում ես վեր շաաաատ վեր և պայթում ես,այո պայթում ես արև, պայթյունիդ կաթիլները լցվում են օդի, ջրերի, մայթերի, մարդկանց հոգիների մեջ: Ու ամեն ինչ սկսում է շողշողալ փոքրիկ կրակների պես:Քաղաքս լցվում է ջերմությամբ, լույսով: Ամեն ինչ սկսում է թոնրի պես շիկանալ:

Արև, չհոգնես երբեք: Գնա հանգստանալու: Սպասում եմ քեզ թե ոչ...    Սպասում եմ՝միշտ :


воскресенье, 24 июня 2012 г.

Невероятно? Но это факт!

Люди-они и есть люди. Такие странные! Красные, голубые, розовые и оранжевые, серые и никакие. Круглые, квадратные, иксы и игреки. Я знаю, ничего нового,  всем все знакомо. А задумывались ли вы? Невероятно! Люди- окна. Окна-сказочники, несущие в себе информацию испокон веков. Окна открытые и закрытые. Окна с большими трещинами-морщинами, окна, разбившиеся навсегда.
  Смотрите, сколько света в этом окне! Слышите? Как орут эти окна? Невероятно, они смотрят и не видят друг друга. Есть окна, смотрящие в неизвестность. А это? Красивое, модное, ничего не слышащее о не видящее, вовсе не армянское. А эти, какие зеркальные?! Они видят все вокруг, но до них невозможно достучаться, внутри-душа-пропасть. Окна-люди!
Это факт! Они такие разные! Но у них одно свойство. Они смотрят друг на друга или же, напротив, на себя. Лишь только некоторые смотрят в небо. Невероятно? Но это факт!

среда, 16 мая 2012 г.

Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...

Երբ մարդը ուզում է ինքնասպանություն գործել, նշանակում է, այլևս չի դիմանում իր գոյավիճակին: Երկու տարբեր բառեր՝ գոյավիճակ ու ապրելակերպ:Գոյավիճակ՝ թույլ և անգույն՝ առանց նպատակի, պայքարի, գիտակցության, առանց բնավորության, սիրո և եսասիրության, առանց ատելության, հենց այդպես:Ում կամ ինչը չես ատում, նրան դժվար է հասկանալ, այդ դեպքում դու անզեն ես՝ ոչինչ չկա ձեռքիդ՝մարդուն բացահայտելու համար: <<Եթե ուժ ունենայի, ինքնասպանություն կգործեի>>: Ծիծաղելի միտք: Եթե ուժ ունես <<կույր>>  չես, եթե ներքին շերտերի աշխարհը, հոգու պատսպարված խորությունները ,տաքության, կյանքի, սիրո աղբյուրը որոշակիորեն մնացել են անաղարտ՝ ուրեմն կարող ես սիրել: Համոզված եմ՝ սերը պայքար է՝ այն մահկանացու է: Եվ երբ մեռնի, կսկսի քայքայվել ու փտել և կարող է հող ստեղծել նոր սիրո համար:Այդ դեպքում մեռած սերն իր անտեսանելի կյանքով է ապրում ողջի մեջ և, ըստ էության, սերը մահ չունի:Յոլանդի ու Ալբերտի սիրո շարունակությունը պետք է լիներ նրանց երեխան:Նրանց սրտի խորքում կրկին կարթնանար պատասխանատվության քաղցր զգացումը:

Անտանելի բան է միապաղաղությունը, բազմաերեսանիությունը, չզգալը, անտարբերությունը: Մեր շուրջն անընդհատ վակցինաներ են  եփվում, բնավորություններ փորձարկվում, ֆիզիկական հակվածություն բացահայտվում:Կան մարդիկ,որոնք վախենում են, ըստ էության, իրենք իրենցից,որովհետև նրանց մեջ միշտ գոյություն ունի  ինչ-որ մի բան, որը նրանք երբեք չեն նկատում, նրանք ապրում են, իրենք իրենց էլ չկասկածելով, միաժամանակ մի քանի կյանքով: Նրանք զարմանալի կերպով քողարկված են, անբացատրելի են ու բազմադեմ: Եվ նրանք այլանդակ են, թեև նրանց նայելով՝ այդ չես ասի:Նրանք հակված են ինքնասպան լինելուն, սպանելուն, զոհ դառնալուն:Օտտո Դյուպոնի հիվանդանոցը մեր մոլորակն է: Ունենալով բնավորություն՝ համագործակցենք նրա հետ: Պետք է կարողանալ բաժանվել անցյալից և ընդունել ներկան:Դա երբեք էլ հեշտ չէ:Սա թերևս, ամենակարևոր հատկանիշն է, որի շնորհիվ տարբերում ենք ընդունակներին զոհերից:

Հանդարտ ծովի վրա ծուխ էր ծածանվում...




воскресенье, 29 апреля 2012 г.

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ


      Մի բանում հաստատ համոզված եմ ` ապրելը շատ բարդ է: Դե հասկանում ես, իսկապես ապրել, հետաքրքիր, հավասարակշռության բերելով մտքիդ և սրտիդ ցանկությունները, որ չտրվես ամենահեշտ ելքին` ատելությանը:

Սիրելը իսկապես դժվար է: Անբացատրելի է, քանի լեզու էլ իմանաս միևնույնն է, բառերով անհնարին է : Չէ, չէ, խոսքս այդ սիրո մասին չէ ( հորմոններ և այլն) : Խոսքը բնավորության`սիրելու բնավորության  մասին  է: Ամեն ինչ բնավորության մեջ  է: Եվ  ես չեմ կարողանում գտնել  այս հարցի պատասխանը : Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, թե՞ այդպիսին ծնվում են: Ես տեսնում եմ նրան ամեն օր: Բաձրահասակ, թզուկի մորուքով, հարևանուհուս դեն նետած  բաճկոնը հագած: Նայել եմ նրա աչքերի մեջ, տեսել եմ  նրա ժպիտը` որովհետև  աղբամանի մեջ գտել էր չորացած հացի կտորները: Չեմ գտնում ինձ տանջող հարցի պատասխանը: Ինչո՞ւ Գիտի արդյոք նա, թե ի՞նչ է սերըՊ

Ես գիտեմ, դու կարդալու ես իմ գրածը: Քո բնավորությունն է այդպիսին, դու չես կարող չսիրել, չապրել նաև իմ ուրախություններով և տխրություններով: Դու շատ լավ գիտես, դրա համար էլ սիրտդ զգացնել է տալիս:

Իսկ դո՞ւ: Այդ չարորակ գնդիկը մարմնիդ մեջ, ո՞ւմ ես սիրում: Ո՞ւր է քո բնավորությունը: Պայքարիր սիրելով: Ես գիտեմ , կան մարդիկ որոնց մոտ ստացվել է:

Չեմ գրում քո անունը, որովհետև ինձ համար շատ թանկ ես: Որովհետև դու ունես բնավորություն ու քեզ մոտ ամեն ինչ ճիշտ է լինելու:

....Մարդիկ որոնք ստեղծարար են: Մեծ և փոքր, բարի արարքների տեր մարդիկ, լավը, լուսավորը տարածողը, մտածելակերպ ձևավորող մարդիկ : Ի՞նչն  է ձեզ համար սերը: Հեեեեեեյ,400կմ հեռավորության վրա գտնվողներ` ինչ արել եք, լավ եք արել, սիրով եք արել և ստացվել է: Ես ունեմ սիրելու հնարավորություն, դա իմ բնավորությունն է:

Սերը ջրհորի նման է, որքան շատ է ջուր բաժանում, այնքան ավելի զուլալ է դառնում, երկար է ապրում:Կարդացի՞ր: Իմացիր` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:   )) 



      

суббота, 14 апреля 2012 г.

Մարդու պատենդը ՉԱՊՐԵԼՆ է:

... Մտածում եմ , չէ ախխխխխջիկ Շահանե , ահագին մեծացել ես... չես դարձել փոքրոգի, նեղացնող(չնայած խոստովանում եմ սիրում եմ մանկամտանալ , երևի նրա համար, որ չեմ ուզում նմանվել  փոքրոգի մեծերի այն զանգվածին,որոնք հիմա ինձ ավելի շատ են շրջապատում,քան անկեղծը,մաքուրը...): Ախր ինչից է ? ինձ ցանկանում են վատը ես լավ եմ զգում,ավելի ռիսկովանում , ավելի լավը դառնալու   ցանկություն ձեռք բերում: Միգուցե թեթև եմ նայում շատ հարցերի,պետք չէ...  կխառնվեմ անբոխիդ,բայց չեմ դառնա ձերոնցից մեկը,մենք տարբեր ենք, դու չես կարող առանց շողոքորթությունների,ես չեմ կարող առանձ անկեղծության ու ձեզ,քո նմաններին  չասել  ...:
Կյանքը մեծ է ճիշտ ապրեք,դեռ անառակ պահելաձևի  ժամանակ կունենաք: Չմարդիկ-չեն կարող իրենց մարդու պես պահել,փորցարարություններով չտանջվեմ?
Շատ վատ մարդիկ են?
իսկ պոռնիկները?
շողոքորթ...?
թմրամոլները?
պատենդները?
նույնիսկ շատ մայրեր?
մանկավարժ հոգեբան մեր օրերում?
ես?իմոնք?մենք?ում ես սիրում եմ?չէ չեմ թողնի,նրանք իմն են , իմ աշխարհն են....
 Եթե անձրև չլիներ ,արևի ջերմությունը չէի գնահատի:
 Ես սարնեմ շատրի հանդեպ, ուղղակի երեկ լիալուսին էր,ես էլ սարնության կարիք ունեի...
Անհետաքրքիր է , հաճելի չէ առանձ նրանց `պոռնիկներ,շողոքորթ.....
պոռնիկները,շողոքորթը,թմրամոլներն... են պատենդ դառնում են:
Կշարունակեմ նույն տեմպերով ու հաստատ ավելի լավ կճանաչեմ ինձ շրջապատող մարդկանց...

Իմ արժանիքներն ավելի շատ են տեղիք տալիս ատելությանն ու հալածանքներին, քան իմ գործած սխալները:



суббота, 31 марта 2012 г.

Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...



Բնության ներքին կյանքը ես եմ,մարդը,հոգին...և եթե ինչ որ բան եմ ուզում հասկանալ բնության մեջ` պարզապես խորասուզվում եմ իմ ներսը: 

Ինչու մենք գարնանը չենք սիրում ձմեռը,ձմռանը` աշունը...?

Հնարավորն չէ նույնը, միանմանը հավերժ սիրել :  Ինչու է այդպես??? 

Երբ փոքր էի,ուզում էի ունենալ հավերժ,երբեք չջարդվող խաղալիք:Մի օր հասկացա`այդպիսի խաղալիք պարզապես չի լինում:

Կամաց-կամաց մեծանում ենք` ես և հոգիս,մարդը ` հասկանալով,որ հավերժ խաղալիքը և տարվա հավերժ ժամանակը հենց մեր մեջ է ներդրված:Եվ միայն հասունանալը, իմաստնանալը կախված է տարբեր միջավայրերից:Եվ այդ միջավայրերում մենք տարբեր  ենք արտացոլվում: Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...

Ես,Դու,Նրանք,Մարդկությունը...

понедельник, 19 марта 2012 г.

Высокая самооценка?нет,об этом не может быть и речи!!


Да, я родилась в маленьком городке-жители которого не только знают друг друга в лицо, но и биографию,возможности и творческие данные каждого.Что касается творческих данных,то город сам предраспологал к ним.Живя в нем,не вазможно не заметить красок, блеска звезд, не услышать многоголосие песен эхом отдающих от горы к горе. Во мне все краски, вся музыка, вся сладость этого городка.Меня так воспитали,я все это чувствую в себе,творю и горжусь этим!Что,что?Высокая самооценка?нет,об этом не может быть и речи!просто мои родители помогли познать свои возможности,оценить их.Поделиться моим исполнением песен, рисунками,сочинениями, мышлением,детским шаловством с жителями моего городка.потом они выпустили меня с моим мне так  кажущимся талантом  в жизнь"озеро",где я задыхалась,плавала,утопала! Где я как губка впитывала то,чего мне не хватало,с помощью чего я становилась еще лучше.Ну да!Не поверите!Я стала узнаваемым человеком не только в моем городке...Любой конкурс был мне по плечу.Да, да! Высокая  самооценка!И мне опять помогли мои родители!Переплыв "озеро" они меня выпустили в "море", и таких как я в этом море тоже есть!Здесь я утопаю, всплываю, ЛЮБЛЮ, Наслаждаюсь,поплакиваю и взрываюсь в смехе,учусь и готовлюсь к плаванию в "океане". Высокая самооценка?Нет конечно! ЖЕЛАНИЕ БыТЬ ЛУЧШЕ, СЧАСТЛИВЕЕ !ЖЕЛАНИЕ ОСЧАСТЛИВИТЬ РОДНыХ,ДРУЗЕЙ И МИР !
Человек с годами своего физического, умственного,  духовного, творческого созревания имеет право обшаться, ощибаться,делать выводы, и  в конце концов воспитываться.
Думаю согласны.За и против.Человек и принцип.Характер и невоспитанность.Достоинство и самооценка.Высокая самооценка!Не каждому возрасту по плечу рассуждать на эту тему.По моему главное уметь видеть, чувствовать, познавать, и быть благодарным!Могу и ошибаться.хотя на собственных ошибках тоже можно научиться.Лишь бы не жалеть  самого себя, а то не вырастишь, не доростешь до возможности оценивания. О высокой самооценке не может быть и речи! Жалость к любимому, другу,родному,гражданину-равносильно убийству по капельке.Она уничтожает возможность двигаться, наслаждаться,бороться, жить для кого-то еще. Истина в познании, умственном развитии, широком кругозоре и в конце концов в вечном движении. Наслаждайтесь  жизнью, творите во имя ее, не расстрачивайте время на какие-то самооценки, оно дорого! Жизнь  обязательно оценит вас!





воскресенье, 18 марта 2012 г.

My first Love

He came suddenly, flying with the wins which he had taken from the sky. He was flooded with the sun's warmnees , his reflection had moon's coldness , his eyes were shining stars , his lips were attrakting and calling me as a mist . And I was entering the mist unable to see and tach and sometimes I was not able to feel the ground under my feet . My soul is huge . There is a kindness and endless craziness in it.
 Of course there was missing  just one thing in my soul. It was Love.
I hadn't closed the door of my soul and he came in flying with the wings which he had taken from the sky.
My first love was a pomegranate's flower,which had grown on the huge  tree's brunches.
I was missing him,whispering  words which were strange for me oo,but my words were pure and sensitive.  My pomegrante's flower was silent and insensible,it was just a flower which was  taking my whisper as a wind was swinging  left and right.
My flower was beautiful , but it hadn't soul , and it didn't need love . My pomegranate flower didn't become a pomegranate. It was just welcoming the spring.

пятница, 16 марта 2012 г.

Ուզո՞ւմ ես` նկարեմ....


Ուզո՞ւմ ես` նկարեմ պայծառ գարուն,
Արև ու անձրև` իրար ջերմ խառնված,
Խենթ ճախրող ճայեր ծավի երկնքում,
Ծիածանն ամպին գրկախառնված:


Ուզում ես թափեմ երկնքից աստղեր
Որ ընկնեն գիրկը սիրահարների
Նկարեմ կանանց փթթող գարուններ
Արձագանքը խենթ ծաղկած ծառերի:


Ցավ ու մայրություն իրար դեմ դիմաց,
Հոգու օվկիանում թափառող մտքեր,
Սկիզբ ու ավարտ իրարու գրկված...
Կյանք,սեր,մահ,ավեր ու սպասումներ:

Ուզո՞ւմ ես `վառեմ երկնքում շողեր,
Ու լցնեմ հոգուս լույսը սրտիդ մեջ:
Տես` կինը գարուն է,հող է բարեբեր,
Լռություն ու ցավ,լուսից քամվող երգ:

Կինը գարուն է,ծաղիկ է,հրեշտակ,
Գարնան ժպիտներ,հոսող առուներ,
Տիեզերք է` սիրո լույսի մեջ համակ,
Անճանաչ աշխարհ,հույսեր ու հույզեր...


вторник, 13 марта 2012 г.

Ճանաչիր երկիրդ



Պատմությունը գրում է ժամանակը,հնարավորություն տալով յուրաքանչյուրիս մասնակից լինել`ապրել արարել այդ ժամանակի մեջ:Չեմ ուզում խոսել հազարամյակներ ապրած երկրիս մասին,բոլոր այն ճանաչված առժեքների ,որոնց շնորհիվ  ես հայ եմ , կամ  , ճանաչում  և  սիրում  եմ երկիրս:   Այսօր  Հայաստանը հակադրումների երկիր է:  Նպատակներ,ցանկություններ,գաղափարախոսություններ,սեր,գյուղ, քաղաք,Եվրոպա...
Ամեն ինչ հակադրվում է,մեկը մյուսով ապրելու փոխարեն:Երկրիս մարդիկ ինքնահաստատվում եմ ,ապրելով մեկ երկրի մեջ`երազելով այլ երկրների մասին:Ինքդ քեզ ճանաչիր`այդպիսին է երկիրդ:


среда, 7 марта 2012 г.

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԱՅ ԿԻՆԸ:ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԻԱՄՍՅԱԿԴ

Ծաղիկ է ,ծիծաղ,անձրև,մառախուղ և ամպրոպ,արև ու ծիածան,սերմ է ,պարարտ հող,մայր և երեխա:
Մեր օրերի հայ կինը գարուն է` պայծառ,ծաղկառատ,պայթող բողբոջ, անձրևոտ  ու քամոտ:Նուրբ,քմահաճ,ծիծաղը կարկաչ:
Մեր օրերի հայ կինը  ամառ  է:  Ծիծաղկոտ , զվարթ , ջերմ,գուրգուրող, պայծառ   պիտով, բերք ու բարիքով, խոսքով  ու վարմունքով:
Մեր օրերի հայ կինը աշուն է ` հասուն, թաղծոտ,իմաստնությամբ լի,գույնզգույն ու խոհեմ: Կարոտից հուզվող,ծանրությունից թևերը կախած ծառ:
Մեր օրերի հայ կինը ձմեռ է` ատելությունից սառած,հոգնածությունից գեունատ,ցեխ ու ճերմակ,քամու սվսվոց,նախշազարդ կարպետ:
Մեր օրերի հայ կինը օրորոցային է,ռոք,մի քիչ  ջազային:Զինվոր է,բժիշկ,ուսուցիչ...
ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԱՅ ԿԻՆԸ ՄԱՅՐ Է,ԵՐԲԵՄՆ <<ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ>>,ԵՐԲԵՄՆ ԳԱՂՏՆԻՔ,ԵՐԲԵՄՆ ԷԼ ՊՈՌՆԻԿ:

вторник, 6 марта 2012 г.

Պատկերացրու որ դու ծառ ես(աշակերտ),որն ապրում է անտառում(''Մխիթար Սեբաստացի'' կրթահամլիր)



Սարն որ անցնես,մի կանաչ ու խիտ անտառ կա,գուցե ինձ այնտեղ գտնես:Արմատներս խորը չեն ,ոչ էլ սփռված:Ես դեռ փորձում եմ մեծանալ,դառնալ վեհ ու բարձր,կանաչ տերևներով լի,ճղնառատ ու արմատներս ամրացած:Անտառը,որտեղ ես ապրում եմ  մեծ է ու խիտ,լի մոլախոտերով ու ճահիճներով,որ կարծես փորձում են խանգարել ու չորացնել,բանտարկել ու ծաղրել` չհասկանալով,որ իմ մեջ ավելի են ոգևորում ապրելու,փարթամանալու և ազատ ճյուղերս փռելու գաղափարը:Այստեղ ամեն մեկն իր կյանքով է ապրում,փորձում գոյատևել ոչ միայն բնությանն ու իր արգելքներին,այլև մարդկանց` քեզ նմաններին,անտեղի ու վիրավորող,մեզ մեր կյանքից զրկող արարքներին:
Իմ կյանքը կախված է քեզանից(դպրոց),իսկ քո կյանքը` ինձանից(դպրոց,ուսուցիչ):Ես քեզ տալիս եմ թթվածին    (:D ),դու ինձ ջուր ու խնամք (գիտելիք) :Փորձիր փոխվել,
դարձիր բնությունն ավելի սիրող ու հարգող,հոգատար,սիրիր մեզ: 

Գուցե փորձես վերջ դնել այն անհավասարությանը,որ գալիս է անտառի այն չորացած,բայց հսկա ծառից,որն փռել է իր արմատները ողջ անտառով:Նրա արմատները չեն թողնում գոյատևել,վնասում են

Կանցնեն տարիներ, ես կլինեմ վեհ ու բարձր,կանաչ տերևներով լի,ճղնառատ ու արմատններս ամրացած…
Շահանե Խաչիկյան

понедельник, 5 марта 2012 г.

Կշեռքը պահենք անհավասարակշռված...

Ուրախությունը դիմակազերծյալ տխրությունն է:Ոմանք ասում են.     << Ուրախությունը տխրությունից ավելի մեծ է>>,ոմանք էլ ասում են.<< Ոչ տխրությունն է ավելի մեծ>>:Ըստ ինձ նրանք անբաժանելի են:Միասին են գալիս՝երբ մեկը քո հետ է ,մյուսն քեզ սպասում է անկողնուդ մեջ:Մենք կշեռքների պես կախված ենք մեր տխրության ու ուրախության միջև:ԱՆՇԱՐԺ և ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ,ԵՐԲ ԴԱՏԱՐԿ ԵՆՔ:ՈՒ ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ ԿՇԵՌՔԻ ՎՐԱ...
                                                                  Շահանե Խաչիկյան

воскресенье, 4 марта 2012 г.

Չեմ հասկանում ինչու ես վախենում խոսել...

Քո զրույցներում ու գրվածներում դու խոսում ես անհայտի հետ:Ես ուզում եմ բարձր խոսես,ուզում եմ  ճանաչել,մի գուցե հասկանամ քեզ: Ճիշտ է դու ես՝ քո մտքերով,քո դեպրեսիայով... Ես գիտեմ դու լավն  ես, այս ամենը երեվի զգուշանալու համար է: Ամեն դեպքում ես այստեղ եմ,քո կողքին, պատրաստ եմ օգնության:Մի վախեցիր ասելիքդ ուղղիր նրան ում իսկապես ասելիք ունես: ....

суббота, 3 марта 2012 г.

Կեսգիշեր` 2-47...

Մայրամուտը կարելի է տեսնել ինչպես ավարտ,այնպես էլ նոր գալիքի սկիզբ,տխրությանը հաջորդող ուրախություն: Երեկ  մայրամուտից մինչ գիշերը 2:47 քայլելով հասանք տխրությանը հաջորդողին ` մեզ: Ինչպես նաև  Կիևյան կամուրջին,TUMO-ին... ճանապարհին այն պոռնիկներին ,ովքեր   մեր օրերի հայ կանանց մի մեեեեծ  մասն են:  Թիթեռների հագուստից հասկացա`շուկայի պահանջարկը մեծացել է, բայց  փոխարենը  նվազել է նրանց продукт-ի գինը... Մարդիկ են գալիս և  մարդիկ գնում,սկզբունք  և սկզբունքին դեմ   զանգված,պահանջարկ ու առժեքներ են փոխվում,բայց բարոյականը մնում է անփոփոխ: Սիրելիներս`  և չնայած կյանքի տհաճ պահերին` մենք կախված ենք մի կում թարմ հանքային ջրից:.... :Ճ

четверг, 1 марта 2012 г.

Ես էլ դարձա բլոգեր

Մի խոսքով ես այստեղ եմ: Ապրի Միշոն հի հի հիհ հի հա հիհիահա, որ օգնեց բլոգս բացենք ...
Չէ էտ հի հի հա հան հանի, Միշո՜,աաաա ...
 Ինձ թվում է կստացվի,կդառնամ լավ բլոգեր: Սպասեք իմ Խելառ<<ր-ով էր գրվում???:DDDDD  նյութերին:   Չգիտեմ ինչ գրել,մանավանդ երբ Միշոն ու Ալվարդը իրենց զրույցով խանգարում են: Սուս հաաաաաա յաա,առաջին նյութն ա չէ:  Ու վերջ :D :D Մի տանջեք վերջացրեցի........