вторник, 6 марта 2012 г.

Պատկերացրու որ դու ծառ ես(աշակերտ),որն ապրում է անտառում(''Մխիթար Սեբաստացի'' կրթահամլիր)



Սարն որ անցնես,մի կանաչ ու խիտ անտառ կա,գուցե ինձ այնտեղ գտնես:Արմատներս խորը չեն ,ոչ էլ սփռված:Ես դեռ փորձում եմ մեծանալ,դառնալ վեհ ու բարձր,կանաչ տերևներով լի,ճղնառատ ու արմատներս ամրացած:Անտառը,որտեղ ես ապրում եմ  մեծ է ու խիտ,լի մոլախոտերով ու ճահիճներով,որ կարծես փորձում են խանգարել ու չորացնել,բանտարկել ու ծաղրել` չհասկանալով,որ իմ մեջ ավելի են ոգևորում ապրելու,փարթամանալու և ազատ ճյուղերս փռելու գաղափարը:Այստեղ ամեն մեկն իր կյանքով է ապրում,փորձում գոյատևել ոչ միայն բնությանն ու իր արգելքներին,այլև մարդկանց` քեզ նմաններին,անտեղի ու վիրավորող,մեզ մեր կյանքից զրկող արարքներին:
Իմ կյանքը կախված է քեզանից(դպրոց),իսկ քո կյանքը` ինձանից(դպրոց,ուսուցիչ):Ես քեզ տալիս եմ թթվածին    (:D ),դու ինձ ջուր ու խնամք (գիտելիք) :Փորձիր փոխվել,
դարձիր բնությունն ավելի սիրող ու հարգող,հոգատար,սիրիր մեզ: 

Գուցե փորձես վերջ դնել այն անհավասարությանը,որ գալիս է անտառի այն չորացած,բայց հսկա ծառից,որն փռել է իր արմատները ողջ անտառով:Նրա արմատները չեն թողնում գոյատևել,վնասում են

Կանցնեն տարիներ, ես կլինեմ վեհ ու բարձր,կանաչ տերևներով լի,ճղնառատ ու արմատններս ամրացած…
Շահանե Խաչիկյան

2 комментария:

  1. Ֆեյսբուքյան մեծ Լայք Շահանե: Բայց իմացի, աշխարհն ա քո անտառի պես և ավելի լավ է էն անտառում որտեղ պայքարելու առիթ, իրավունք ու տարածք կա, որտեղ արմատ ձգելու տեղ կա, հակառակ դեպքում հո տնային բույս չես?

    Տիգրան PaganisTik

    ОтветитьУдалить
  2. Շնորհակալ եմ: Առիթ,իրավունք ու տարածք,արմատ ենք ձգելու... Հակառակ դեպքում կնմանվենք փաթաթվող,կպչող,քծնող մոլախոտերին:

    ОтветитьУдалить