пятница, 16 марта 2012 г.

Ուզո՞ւմ ես` նկարեմ....


Ուզո՞ւմ ես` նկարեմ պայծառ գարուն,
Արև ու անձրև` իրար ջերմ խառնված,
Խենթ ճախրող ճայեր ծավի երկնքում,
Ծիածանն ամպին գրկախառնված:


Ուզում ես թափեմ երկնքից աստղեր
Որ ընկնեն գիրկը սիրահարների
Նկարեմ կանանց փթթող գարուններ
Արձագանքը խենթ ծաղկած ծառերի:


Ցավ ու մայրություն իրար դեմ դիմաց,
Հոգու օվկիանում թափառող մտքեր,
Սկիզբ ու ավարտ իրարու գրկված...
Կյանք,սեր,մահ,ավեր ու սպասումներ:

Ուզո՞ւմ ես `վառեմ երկնքում շողեր,
Ու լցնեմ հոգուս լույսը սրտիդ մեջ:
Տես` կինը գարուն է,հող է բարեբեր,
Լռություն ու ցավ,լուսից քամվող երգ:

Կինը գարուն է,ծաղիկ է,հրեշտակ,
Գարնան ժպիտներ,հոսող առուներ,
Տիեզերք է` սիրո լույսի մեջ համակ,
Անճանաչ աշխարհ,հույսեր ու հույզեր...


6 комментариев:

  1. Շահանե ջան, լավն էր, միայն թե հարգիր քո ընթերցողին ու սրբագրիր գրածդ: Եվ նաեւ հուշեմ, որ ճայն անտառային թռչուն է :) Քո ասածը կոչվում է որոր:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ արձագանքելու և նկատողությունների համար:
      2-3 անուշադրության տառասխալից չեմ նեղվում...վաաաայ բա որ ընթերցողներիս քանակը պակասի: :D

      Удалить
    2. Չէ, խնդիրը ընթերցողների քանակի պակասելը չէ, այլ տարրական հարգանքը սեփական ստեղծագործության ու դրա ընթերցողի նկատմամբ: Կարեւորը, որ զգում ես, զգալու ունակություն ունես:

      Удалить
  2. Ալպիական ճայ pyrrhocorax graculus.
    Բնադրում է բարձրադիր գոտիներում:Կերակրվում է քարքարոտ ժայռերում և ծովափնյա տարածքներում:Թռիչքը ճարպիկ,սավառնում է մեծ բարձրություններում,ժայռագագաթների շուրջը:Կենսամիջավայրը բարձրադիր ալպյան լեռներ,ձմռանը ցածրադիր վայրեր:Սնունդը անողնաշարավորներ,հատապտուղներ:

    ОтветитьУдалить
  3. Արևաշող,զգայուն,կյանքով լի աղջիկ,շարունակի՜ր,չդադարես...Ականջ դիր քեզ ուղղորդողներին...Քեզ մոտ ամեն ինչ ստացվում է:

    ОтветитьУдалить
  4. Շատ ուրախ եմ,իմ բլոգը դուր է գալիս շատերին... :)))

    ОтветитьУдалить