вторник, 9 октября 2012 г.

Մեր մեջ արդեն առել են քո հոգին....


Մարդկային մշակույթում  <<այլմոլորակայինի>> դրսևորումն է անբացատրելիի, նոր զգացողությունների և անպայման վտանգելու պոտենցիայով երևույթը:

Երբ փոքր էի, կարծում էի՝ կենդանիներ են, գիշատիչ կենդանիներ, փայլող, ոչինչ չարտահայտող աչքերով, փոքր կամ մեծ տարօրինակ ձևերի ականջներով, անբնական մաշկի կանաչավուն, սև, գորշ գույնով, յուրահատուկ գանգի կառուցվածքով, մարդու կերպարանքով: Հիմա գիտեմ՝ այլմոլորակայիններ են, քողարկվում են  տարօրինակ միանման կոստյումներով, կեղծ հայրենասիրությամբ, ռոբոտացված աշխատում են միայն իրենց նպատակների համար:Երկիր մոլորակի բոլոր պրոբլեմները առաջանում են որոշ այլմոլորակայինների եսասիրության, եսակենտրոնության, հիմարության պատճառով, և երկրի մարդկանց, ովքեր չեն կարողանում ապրել ճիշտ և արդարությամբ, կյանքի ազնիվ կանոններով:

Ուշադրությո՛ւն, այլմոլորակայինների ուղեղի կառուցվածքի  առանձնահատկությունն է խղճի, ազնվության համար պատասխանատվություն կրող կենտրոնների բացակայությունը, ի հակառակ՝ շատ լավ զարգացած են իշխելու, տիրելու, ցինիզմի, ագրեսիվության, ֆինանսականաչասիրության կենտրոնները:

Հարգելի՛ աստղագետներ, լարե՛ք ձեր ուղեղները, գտե՛ք եկվորների այդ մոլորակը, նստեցնենք տիեզերանավ ու ուղարկենք...Կարևորը, որ նավի մնացորդները նայրվեն մինչև վերջին մոլեկուլը, թե չէ կընկնի բարենպաստ միջավայր, և նորից կբազմանան այլմոլորակայինները:  Կարդում ես վիրավորվո՞ւմ, դե՞մ ես գրածիս:

Օ՜, դժբախտ այլմոլորակայինները մեր մեջ արդեն առել են քո հոգին....