воскресенье, 29 апреля 2012 г.

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ


      Մի բանում հաստատ համոզված եմ ` ապրելը շատ բարդ է: Դե հասկանում ես, իսկապես ապրել, հետաքրքիր, հավասարակշռության բերելով մտքիդ և սրտիդ ցանկությունները, որ չտրվես ամենահեշտ ելքին` ատելությանը:

Սիրելը իսկապես դժվար է: Անբացատրելի է, քանի լեզու էլ իմանաս միևնույնն է, բառերով անհնարին է : Չէ, չէ, խոսքս այդ սիրո մասին չէ ( հորմոններ և այլն) : Խոսքը բնավորության`սիրելու բնավորության  մասին  է: Ամեն ինչ բնավորության մեջ  է: Եվ  ես չեմ կարողանում գտնել  այս հարցի պատասխանը : Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, թե՞ այդպիսին ծնվում են: Ես տեսնում եմ նրան ամեն օր: Բաձրահասակ, թզուկի մորուքով, հարևանուհուս դեն նետած  բաճկոնը հագած: Նայել եմ նրա աչքերի մեջ, տեսել եմ  նրա ժպիտը` որովհետև  աղբամանի մեջ գտել էր չորացած հացի կտորները: Չեմ գտնում ինձ տանջող հարցի պատասխանը: Ինչո՞ւ Գիտի արդյոք նա, թե ի՞նչ է սերըՊ

Ես գիտեմ, դու կարդալու ես իմ գրածը: Քո բնավորությունն է այդպիսին, դու չես կարող չսիրել, չապրել նաև իմ ուրախություններով և տխրություններով: Դու շատ լավ գիտես, դրա համար էլ սիրտդ զգացնել է տալիս:

Իսկ դո՞ւ: Այդ չարորակ գնդիկը մարմնիդ մեջ, ո՞ւմ ես սիրում: Ո՞ւր է քո բնավորությունը: Պայքարիր սիրելով: Ես գիտեմ , կան մարդիկ որոնց մոտ ստացվել է:

Չեմ գրում քո անունը, որովհետև ինձ համար շատ թանկ ես: Որովհետև դու ունես բնավորություն ու քեզ մոտ ամեն ինչ ճիշտ է լինելու:

....Մարդիկ որոնք ստեղծարար են: Մեծ և փոքր, բարի արարքների տեր մարդիկ, լավը, լուսավորը տարածողը, մտածելակերպ ձևավորող մարդիկ : Ի՞նչն  է ձեզ համար սերը: Հեեեեեեյ,400կմ հեռավորության վրա գտնվողներ` ինչ արել եք, լավ եք արել, սիրով եք արել և ստացվել է: Ես ունեմ սիրելու հնարավորություն, դա իմ բնավորությունն է:

Սերը ջրհորի նման է, որքան շատ է ջուր բաժանում, այնքան ավելի զուլալ է դառնում, երկար է ապրում:Կարդացի՞ր: Իմացիր` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:   )) 



      

5 комментариев: