Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ

Այնտեղ, որտեղ արևի
շողերը չեն էլ փորձում հասնել, որտեղ ստվերները չեն խաղում մթության մեջ, նրանք քայլում
են, թփրտում, երբեմն էլ անհասկանալի շարժում բռունցքները և վեր են թռնում յուրաքանչյուր
ջրի կաթոցից: Այնտեղ, որտեղ կա սկիզբ ու դեռ չի երևում վերջը, գաղտնիք ունի: Քամին
է դա ասում սուլելով, հառաչելով, երբեմն էլ քրքջալով անզուսպ օրիորդի ծիծաղով: Այնտեղ,
որտեղ դեռ չի հասունացել միտքը, դեռ չի ձևավորվել բուն իմաստը, կյանքը անցնում է կողքով:
Յուրաքանչյուր սխալ քայլ և լսվում է թակարդի թրխկոցը: Այնտեղ, որտեղ կյանքը չի շարունակվում՝
նեխում է, հոտում, ծածկվում բորբոսով ու ստվերները դոփելով տրորում են այն բոլոր ….
որոնք սղոցում են նրանց ուղեղը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, արևի շողերը չէին հասնում,
նրանք ջերմացնում էին , ոգևորում և ես երեսառած
ձկան նման լողում էի այդ ջրով լի ընդհատակում: Չէ, ինչու ձկան նման, ես երեսառած մարդուկ էի, որին
այդ կլոր դատարկը՝ ոռոգայթը, ծուղակը, թաքստոցը նեղում էր ամսեամիս: Իմ ընդհատակը չէին
հասնում արևի շողերը: Եվ հոգիս ուզեց ծնվել, դուրս պրծնել թաքստոցից:Ես այնտեղ եմ, որտեղ
արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին
տեր եմ:
Qo dprocum giten vor taghandavor es?
ОтветитьУдалить