вторник, 26 марта 2013 г.
воскресенье, 24 марта 2013 г.
Գիտեք ովքեր են երջանիկները ...
Գիտեք ովքեր են երջանիկները ... Մարդիկ, ում վաղը երբեք չի վերջանում, մարդիկ, ում վաղը միշը անհայտ է, նա էլ հենց ապրեցնում է: Երջանիկները նրանք են, ովքեր ընդունում են անհայտի կանչը եւ չեն ապրում թեորիաներով: Չգիտեմ, գուցե սխալվում եմ: Իմ կարծիքով, գիտելիքը դա թեորիա է, իմացությունը `փորձ: Ինչումն է տարբերությունը: իմացությունը, երբ ճանապարհ ես գնում, տեսնում ես, ընկնում եւ բարձրանում ես: Գիտելիքը, երբ մեկը անցնում է այդ ճանապարհը եւ քեզ պատմում է դրա մասին: Վաղը ՄԵՆՔ ճանապարհ ենք անցնելու : Մենք միասին `դասավանդող եւ սովորող, թեորիան եւ իմացությունը: Միասին ճամփա անցնելը հրաշալի դաս է, որը սովորեցնում է ներել, մոռանալ, կիսվել, հասկանալ, իմացություն ձեռք բերել, ապրել, պայքարել, կարճ ասած` հինգ հոգով մեկ երգ երգել: Մեր վաղը երբեք չի վերջանալու, մենք այնքան նման մեր նպատակներով եւ այնքան տարբեր մեր առանձնահատկություններով: Մենք երջանիկ ենք, որովհետեւ ունենք իմացություն ձեռք բերելու հնարավորություն:
Ցտեսություն `խնդրում եմ կարոտեք մեզ:
воскресенье, 17 марта 2013 г.
Շնորհակալ եմ, որ իմ երեխա լինելը ձեզ չի խանգարում
Միայն ուրիշների հայացքներում կարող ենք տեսնել մեր իրարական դեմքը, նրանց կարծիքներում գտնել մեր առանձնահատկությունը: Մարդիկ դաժան են, որովհետեւ ունեն կուռքեր, նրանք ուզում են, որ իրենց երեխան, քույրը, եղբայրը, ընկերը, երբեմն նաեւ աշակերտը լինեն այնպիսին, ինչպիսին, որ իրենք են ուզում : Ու իրականություն դարձնեն իրենց չիրականացած երազանքները: Մեզանից ոչ ոք կատարյալ չէ, եւ ցանկացած մարդ, ում հետ մտերմանում ենք, տեսնում է մեր թերությունները: Մենք իրավունք ունենք ունենալ թուլություններ եւ թերություններ `դա ամենեւին էլ դժբախտություն չէ: Դժբախտություն, երանի նրան ով չգիտի թե ինչ է դա: Կար ժամանակ երբ ամեն ինչի մեջ գտնում էի երջանկանալու հնարավորութուն, ասօր փորցում եմ մնալ երեխա, անկախ ճակատագրիս առաջադրանքների: Դժվարությունները հաղթահարում եմ իմ սիրած մարդկանց, խաղի, զբաղված լինելու միջոցով: Խաղում եմ, որ ետ դառնամ մանկություն, հանելով դիմակս, երբեմն զոհաբերելով անհատականությունս , որը ժամանակ առ ժամանակ սահմանափակում է իմ էությունը: Ես իսկական եմ, այնպիսին եմ, ինչպիսին, որ դուք ինձ ճանաչում եք: Աշխատում եմ մնալ երեխա, որովհետեւ չեմ ուզում ծանրաբեռնել ինձ դիմակներով: Շնորհակալ եմ, որ իմ երեխա լինելը ձեզ չի խանգարում:
пятница, 15 марта 2013 г.
- Ախ, վայ նրան, որ չապրեցին ու չտեսան
Ընթերցելով Չարենցի ստեղծագործությունները `անհնարին է չնկատել ստեղծագործական բուռն խառնվածքի դերը նրա գեղարվեստական հետաքրքրությունների եւ առնչությունների անընդգրկելի լայնությունը: Չարենցը խենթ, պոռթկուն, ինքնատիպ, անսովոր զգայարաններով անհատականություն է: Նրա ստեղծագործությունները փոթորկուն են, ռոմանտիզմով լի, մտածելակերպը` ռեալ վերլուծական:
«Ութնյակներ արեւին» ... Կարծես վառ գույներով նկարների մի շարք լինեն, բոլոր նկարների մեջ կարմիր, նարնջագույն սիմվոլներ, ընդգծված սեւով, սիրով, տենչանքով, փիլիսոփայությամբ, կրքով, կենսասիրությամբ: Այստեղ արտահայտված է նրա սերը կյանքի հանդեպ, նա արեւն ընտրել է որպես հավերժության սիմվոլ, արեւը որպես կին, որպես ջերմություն `առանց որի չի լինի եւ կյանք: Արեւը համադրելով աշխարհին, ընդգծում է կյանքի քաղցրությունը, առաջարկելով ապրել վառվելով, նվիրումով առանց ափսոսանքի: Ութնյակներում Չարենցի կիրքն է, ուղեղը բորբոք, կրակուն: Աշխարհի, հայի ցավն է, ոսկեծուփ հեղեղներ արյան , բայց միեւնույնն է, կյանքը շարունակվում է լույսի, արեւի շնորհիվ, նույն անուշ աշխարհի վրա `...
Ութնյակների միջոցով գրողը նաեւ արտահայտում է իր սերը ծաղկունքի, բնության հանդեպ `առաջարկելով ապրել եւ մեռնել, սիրել եւ տառապել, ծնվել եւ խանդավառ լինել: Ապրել սպառվելով եւ վերածնվելով: Ապրել ապրելով:
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա -
- Ախ, վայ նրան, որ չապրեցին ու չտեսան:
суббота, 9 марта 2013 г.
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է:
Լռել եմ, չեմ գրել երկար ժամանակ, ինձ համար կարծես հավերժություն: Լռել եմ, բայց անդադար մտածել, վերլուծել, ապրել եմ:
Տարօրինակ բան է ճակատագիրը, վերցրեց ու մի հարթությունից շպրտեց մի այլ հարթություն` որտեղ ցավերս ամոքելով սկսեցի հարմարվել եւ հարմարեցնել այդ հարթությանը ինքս ինձ:
Ինձ հետ սերն էր: Նա հավերժ է, եթե թողել է արմատներ, նա հավատարիմ է: Սերը, ինչպես ծաղկած գարունը, ոչինչ չի պահանջում, նա կիսվում է զոհաբերում, տրամադրում. ծաղկում է անպաշտպանվածությունում:
Ինձ հետ երջանկությունն էր. իմ ներսի դասավորվածությունը անկախ որեւիցե արտաքին պայմաններից: Նա պարզապես կա, որովհետեւ երջանկությունը մարդն է եւ երջանկությունը այնտեղ է, որտեղ կան ՄԱՐԴԻԿ:
Ինձ հետ մենակությունն էր շրջապատված ձեզանով, սիրով, անտարբերությամբ, երջանկությամբ, ընկերներով: Ես սովորեցի միայնակությանը: Գարունն էլ այդքան շրջապատված, սիրված իր զարթոնքը միայնակ է ապրում:
Ինձ հետ փաստն էր` նա գարնան հետ ոչ մի կապ չունի:
Ինձ հետ ճշմարտությունն էր, որը հաշվի չի նստում տարիքի, ցանկությունների, երազանքների, սպասելիքների հետ: Մենք չունենք այլ տարբերակներ իրականությունը ճանաչելու, քան սեփական ուղեղով եւ զգայարաններով: Կյանքը, ինչպես եւ գարունը, իդեալական չէ, որովհետեւ շարունակվում է փոփոխվել:
Այս լռության մեջ `շրջապատված աղմուկով, բարի խոսքերով, երաժշտությամբ, լացով, ծիծաղով, անտարբերությամբ, բարությամբ, բարությամբ ու էլի բարությամբ հասկանում եմ ` կյանքը ծաղկում է վտանգի մեջ ` ինչպես գարունը, անկախ ժամանակի, ջերմաստրճանի, սիրո:
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է:
Подписаться на:
Сообщения (Atom)