Ընթերցելով Չարենցի ստեղծագործությունները `անհնարին է չնկատել ստեղծագործական բուռն խառնվածքի դերը նրա գեղարվեստական հետաքրքրությունների եւ առնչությունների անընդգրկելի լայնությունը: Չարենցը խենթ, պոռթկուն, ինքնատիպ, անսովոր զգայարաններով անհատականություն է: Նրա ստեղծագործությունները փոթորկուն են, ռոմանտիզմով լի, մտածելակերպը` ռեալ վերլուծական: «Ութնյակներ արեւին» ... Կարծես վառ գույներով նկարների մի շարք լինեն, բոլոր նկարների մեջ կարմիր, նարնջագույն սիմվոլներ, ընդգծված սեւով, սիրով, տենչանքով, փիլիսոփայությամբ, կրքով, կենսասիրությամբ: Այստեղ արտահայտված է նրա սերը կյանքի հանդեպ, նա արեւն ընտրել է որպես հավերժության սիմվոլ, արեւը որպես կին, որպես ջերմություն `առանց որի չի լինի եւ կյանք: Արեւը համադրելով աշխարհին, ընդգծում է կյանքի քաղցրությունը, առաջարկելով ապրել վառվելով, նվիրումով առանց ափսոսանքի: Ութնյակներում Չարենցի կիրքն է, ուղեղը բորբոք, կրակուն: Աշխարհի, հայի ցավն է, ոսկեծուփ հեղեղներ արյան , բայց միեւնույնն է, կյանքը շարունակվում է լույսի, արեւի շնորհիվ, նույն անուշ աշխարհի վրա `... Ութնյակների միջոցով գրողը նաեւ արտահայտում է իր սերը ծաղկունքի, բնության հանդեպ `առաջարկելով ապրել եւ մեռնել, սիրել եւ տառապել, ծնվել եւ խանդավառ լինել: Ապրել սպառվելով եւ վերածնվելով: Ապրել ապրելով: Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա - - Ախ, վայ նրան, որ չապրեցին ու չտեսան:
Комментариев нет:
Отправить комментарий