вторник, 26 марта 2013 г.

Հետաքրքիր բան է ճանապարհորդելը, սկսվում է ու չգիտես ինչով կավարտվի


Հետաքրքիր բան է ճանապարհորդելը, սկսվում է ու չգիտես ինչով կավարտվի: Համով է շատ, ինչ ասես, որ չես համտեսում: Վստահելի է `փակ աչքերով, ծանրացած գլխիդ համար ընկերոջդ ուսը ճիշտ ժամանակին է օգնության հասնում: Երաժշտական ​​է, բարի, գունավոր, ցանկություններով լի եւ յուրաքանչյուր ցանկություն բարձրաձայն ուղեղիդ մեջ ուշադրություն է պահանջում:
       Դե հասանք Թբիլիսի: Չեմ կարող չասել, Վրաստանում մի տեսակ հայկականը շատ է. սիրում եմ եւ Թբիլիսին, եւ վրացերենը, եւ ընկեր Ռինային: Լավ, չծավալվեմ:
        Գունավոր փուչիկներով շատ ջերմ ընդունելություն, ծանոթություն, կարգին միջոցառում, որին պարտադիր պակասում էր մեր, Սեբաստացիներիս ձեռագիրը, դե իհարկե `խառնվեցինք: Եվ չեմ էլ թաքցնում, անհանգստությունը ինձանից չէր բաժանվում: Նոր տուն, անծանոթ մարդիկ, բայց ընտանիք է, իսկ ընտանիքում ոչինչ միակողմանի չի լինում, դե հասկանալի է `երկկողմանի պարտավորություն: Ասեմ, ընտանիքս բազմանդամ է, մի զուլում, հումորով պապիկ, գումարած սիրող տատիկ, մայրիկ, որը իմ մայրիկին բոլորովին նման չէ, բայց երկուսն էլ ինձ դոլմայով ու բլինչիկով են դիմավորում, հայրիկ, որը պարտաճանաչ աշխատում է եւ ... ես ել իմ հայրիկին կարոտեցի ... եղբայր եւ սիրունիկ երկարասեւամազ Աննան: Ես նրանց նվիրեցի կավե տնակ, դե որպես սիմվոլ, մեջը մոմ ես դնում վառում եւ բոլոր պատուհանները լուսավորվում են, այսինքն տունը ապրում է, ողջ է, կա: Զարմանում եմ սրտիս մեջ իմ նոր ու հին ընկերները ոնց են տեղավուվում: Վրացի ընկերներս ինձ այստեղ սպասում էին, տեսնվելու ենք: Դե հա, խնդիր ոնց կարող է չլիներ: Կիթառս շատ երգելուց լարից ընկել էր:
          Իհարկե `զբոսանք, լուսանկարներ, ծիծաղ, անուշ քուն ու բարի լույս հրաշալի, տիպիկ հայկական ընտանիքում, որտեղ վրացերեն ենք խոսում, դեե լեզուն ավելի զարգացնելու նպատակով:
        Այսօր շունչս կտրվում է, դե հասկանում եք, որովհետեւ մեր օրն է: Տիարն է գալու մեր թիմով կայացնելու ենք մեր օրը Թբիլիսիում: Վարելու եմ եւ երգելու վրացերենով: Ես երեւի մարդ - սպունգ եմ մրզվում եմ եւ արագ լիցքավորվում: Եվ օրվա վերջում ես եւ Աննան բարձրանալու ենք յոթերորդ հարկ, առանց թակելու բացելու ենք դուռը, ու ես անպայման գրկելու եմ տիկին Դոնարային, աչքով անեմ պապիկին, որին մանրամասն պատմել եմ ընկերներիս, Լուսաստղի, դասավանդողներիս գեղեցկուհի Ռինայի եւ Տիարի մասին:
Ձեզ բարի գիշեր, իսկ ես դեռ համացանցում եմ:

Комментариев нет:

Отправить комментарий