суббота, 9 марта 2013 г.

Շնորհավորում եմ ` դրսում գարուն է


Շնորհավորում եմ `  դրսում գարուն է:
Լռել եմ, չեմ գրել երկար ժամանակ, ինձ համար կարծես հավերժություն: Լռել եմ, բայց անդադար մտածել, վերլուծել, ապրել եմ:
Տարօրինակ բան է ճակատագիրը, վերցրեց ու մի հարթությունից շպրտեց մի այլ հարթություն`  որտեղ ցավերս ամոքելով սկսեցի հարմարվել եւ հարմարեցնել այդ հարթությանը ինքս ինձ:
Ինձ հետ սերն էր: Նա հավերժ է, եթե թողել է արմատներ, նա հավատարիմ է:  Սերը, ինչպես ծաղկած գարունը, ոչինչ չի պահանջում, նա կիսվում է զոհաբերում, տրամադրում. ծաղկում է անպաշտպանվածությունում:
Ինձ հետ երջանկությունն էր. իմ ներսի դասավորվածությունը անկախ որեւիցե արտաքին պայմաններից: Նա պարզապես կա, որովհետեւ երջանկությունը մարդն է  եւ երջանկությունը այնտեղ է, որտեղ կան ՄԱՐԴԻԿ:
Ինձ հետ մենակությունն էր շրջապատված ձեզանով, սիրով, անտարբերությամբ, երջանկությամբ, ընկերներով: Ես սովորեցի միայնակությանը: Գարունն էլ այդքան շրջապատված, սիրված իր զարթոնքը միայնակ է ապրում:
Ինձ հետ փաստն էր` նա գարնան հետ ոչ մի կապ չունի:
Ինձ հետ ճշմարտությունն էր, որը հաշվի չի նստում տարիքի, ցանկությունների, երազանքների, սպասելիքների հետ: Մենք չունենք այլ տարբերակներ իրականությունը ճանաչելու, քան սեփական ուղեղով եւ զգայարաններով: Կյանքը, ինչպես եւ գարունը, իդեալական չէ, որովհետեւ շարունակվում է փոփոխվել:
Այս լռության մեջ `շրջապատված աղմուկով, բարի խոսքերով, երաժշտությամբ, լացով, ծիծաղով, անտարբերությամբ, բարությամբ, բարությամբ ու էլի բարությամբ հասկանում եմ ` կյանքը ծաղկում է վտանգի մեջ ` ինչպես գարունը, անկախ ժամանակի, ջերմաստրճանի, սիրո:
Շնորհավորում եմ `  դրսում գարուն է:

1 комментарий: