вторник, 26 марта 2013 г.
воскресенье, 24 марта 2013 г.
Գիտեք ովքեր են երջանիկները ...
Գիտեք ովքեր են երջանիկները ... Մարդիկ, ում վաղը երբեք չի վերջանում, մարդիկ, ում վաղը միշը անհայտ է, նա էլ հենց ապրեցնում է: Երջանիկները նրանք են, ովքեր ընդունում են անհայտի կանչը եւ չեն ապրում թեորիաներով: Չգիտեմ, գուցե սխալվում եմ: Իմ կարծիքով, գիտելիքը դա թեորիա է, իմացությունը `փորձ: Ինչումն է տարբերությունը: իմացությունը, երբ ճանապարհ ես գնում, տեսնում ես, ընկնում եւ բարձրանում ես: Գիտելիքը, երբ մեկը անցնում է այդ ճանապարհը եւ քեզ պատմում է դրա մասին: Վաղը ՄԵՆՔ ճանապարհ ենք անցնելու : Մենք միասին `դասավանդող եւ սովորող, թեորիան եւ իմացությունը: Միասին ճամփա անցնելը հրաշալի դաս է, որը սովորեցնում է ներել, մոռանալ, կիսվել, հասկանալ, իմացություն ձեռք բերել, ապրել, պայքարել, կարճ ասած` հինգ հոգով մեկ երգ երգել: Մեր վաղը երբեք չի վերջանալու, մենք այնքան նման մեր նպատակներով եւ այնքան տարբեր մեր առանձնահատկություններով: Մենք երջանիկ ենք, որովհետեւ ունենք իմացություն ձեռք բերելու հնարավորություն:
Ցտեսություն `խնդրում եմ կարոտեք մեզ:
воскресенье, 17 марта 2013 г.
Շնորհակալ եմ, որ իմ երեխա լինելը ձեզ չի խանգարում
Միայն ուրիշների հայացքներում կարող ենք տեսնել մեր իրարական դեմքը, նրանց կարծիքներում գտնել մեր առանձնահատկությունը: Մարդիկ դաժան են, որովհետեւ ունեն կուռքեր, նրանք ուզում են, որ իրենց երեխան, քույրը, եղբայրը, ընկերը, երբեմն նաեւ աշակերտը լինեն այնպիսին, ինչպիսին, որ իրենք են ուզում : Ու իրականություն դարձնեն իրենց չիրականացած երազանքները: Մեզանից ոչ ոք կատարյալ չէ, եւ ցանկացած մարդ, ում հետ մտերմանում ենք, տեսնում է մեր թերությունները: Մենք իրավունք ունենք ունենալ թուլություններ եւ թերություններ `դա ամենեւին էլ դժբախտություն չէ: Դժբախտություն, երանի նրան ով չգիտի թե ինչ է դա: Կար ժամանակ երբ ամեն ինչի մեջ գտնում էի երջանկանալու հնարավորութուն, ասօր փորցում եմ մնալ երեխա, անկախ ճակատագրիս առաջադրանքների: Դժվարությունները հաղթահարում եմ իմ սիրած մարդկանց, խաղի, զբաղված լինելու միջոցով: Խաղում եմ, որ ետ դառնամ մանկություն, հանելով դիմակս, երբեմն զոհաբերելով անհատականությունս , որը ժամանակ առ ժամանակ սահմանափակում է իմ էությունը: Ես իսկական եմ, այնպիսին եմ, ինչպիսին, որ դուք ինձ ճանաչում եք: Աշխատում եմ մնալ երեխա, որովհետեւ չեմ ուզում ծանրաբեռնել ինձ դիմակներով: Շնորհակալ եմ, որ իմ երեխա լինելը ձեզ չի խանգարում:
пятница, 15 марта 2013 г.
- Ախ, վայ նրան, որ չապրեցին ու չտեսան
Ընթերցելով Չարենցի ստեղծագործությունները `անհնարին է չնկատել ստեղծագործական բուռն խառնվածքի դերը նրա գեղարվեստական հետաքրքրությունների եւ առնչությունների անընդգրկելի լայնությունը: Չարենցը խենթ, պոռթկուն, ինքնատիպ, անսովոր զգայարաններով անհատականություն է: Նրա ստեղծագործությունները փոթորկուն են, ռոմանտիզմով լի, մտածելակերպը` ռեալ վերլուծական:
«Ութնյակներ արեւին» ... Կարծես վառ գույներով նկարների մի շարք լինեն, բոլոր նկարների մեջ կարմիր, նարնջագույն սիմվոլներ, ընդգծված սեւով, սիրով, տենչանքով, փիլիսոփայությամբ, կրքով, կենսասիրությամբ: Այստեղ արտահայտված է նրա սերը կյանքի հանդեպ, նա արեւն ընտրել է որպես հավերժության սիմվոլ, արեւը որպես կին, որպես ջերմություն `առանց որի չի լինի եւ կյանք: Արեւը համադրելով աշխարհին, ընդգծում է կյանքի քաղցրությունը, առաջարկելով ապրել վառվելով, նվիրումով առանց ափսոսանքի: Ութնյակներում Չարենցի կիրքն է, ուղեղը բորբոք, կրակուն: Աշխարհի, հայի ցավն է, ոսկեծուփ հեղեղներ արյան , բայց միեւնույնն է, կյանքը շարունակվում է լույսի, արեւի շնորհիվ, նույն անուշ աշխարհի վրա `...
Ութնյակների միջոցով գրողը նաեւ արտահայտում է իր սերը ծաղկունքի, բնության հանդեպ `առաջարկելով ապրել եւ մեռնել, սիրել եւ տառապել, ծնվել եւ խանդավառ լինել: Ապրել սպառվելով եւ վերածնվելով: Ապրել ապրելով:
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա -
- Ախ, վայ նրան, որ չապրեցին ու չտեսան:
суббота, 9 марта 2013 г.
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է:
Լռել եմ, չեմ գրել երկար ժամանակ, ինձ համար կարծես հավերժություն: Լռել եմ, բայց անդադար մտածել, վերլուծել, ապրել եմ:
Տարօրինակ բան է ճակատագիրը, վերցրեց ու մի հարթությունից շպրտեց մի այլ հարթություն` որտեղ ցավերս ամոքելով սկսեցի հարմարվել եւ հարմարեցնել այդ հարթությանը ինքս ինձ:
Ինձ հետ սերն էր: Նա հավերժ է, եթե թողել է արմատներ, նա հավատարիմ է: Սերը, ինչպես ծաղկած գարունը, ոչինչ չի պահանջում, նա կիսվում է զոհաբերում, տրամադրում. ծաղկում է անպաշտպանվածությունում:
Ինձ հետ երջանկությունն էր. իմ ներսի դասավորվածությունը անկախ որեւիցե արտաքին պայմաններից: Նա պարզապես կա, որովհետեւ երջանկությունը մարդն է եւ երջանկությունը այնտեղ է, որտեղ կան ՄԱՐԴԻԿ:
Ինձ հետ մենակությունն էր շրջապատված ձեզանով, սիրով, անտարբերությամբ, երջանկությամբ, ընկերներով: Ես սովորեցի միայնակությանը: Գարունն էլ այդքան շրջապատված, սիրված իր զարթոնքը միայնակ է ապրում:
Ինձ հետ փաստն էր` նա գարնան հետ ոչ մի կապ չունի:
Ինձ հետ ճշմարտությունն էր, որը հաշվի չի նստում տարիքի, ցանկությունների, երազանքների, սպասելիքների հետ: Մենք չունենք այլ տարբերակներ իրականությունը ճանաչելու, քան սեփական ուղեղով եւ զգայարաններով: Կյանքը, ինչպես եւ գարունը, իդեալական չէ, որովհետեւ շարունակվում է փոփոխվել:
Այս լռության մեջ `շրջապատված աղմուկով, բարի խոսքերով, երաժշտությամբ, լացով, ծիծաղով, անտարբերությամբ, բարությամբ, բարությամբ ու էլի բարությամբ հասկանում եմ ` կյանքը ծաղկում է վտանգի մեջ ` ինչպես գարունը, անկախ ժամանակի, ջերմաստրճանի, սիրո:
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է:
понедельник, 18 февраля 2013 г.
Գործերը այն մարդկանց համար են գրված , ովքեր սկսում են նոր հասունանալ կամ էլ՝ տարիքն առել ու սոցիալապես չեն հասունացել:
Կարդացի հեղինակի գործերը: Ներսս չալեկոծվեց, տեսապատկերներ չհայտնվեցին, ուղեղս չզարմացավ: Ամենակարևորը երկրորդ անգամ ընթերցելու ցանկություն չառաջացավ:Հեղինակի գործերը չհուզեցին, գուցե այն պատճառով, որ ինձ համար չափից շատ սովորական ու մատչելի են: Ստեղծագործությունները լսարանի մի փոքրիկ մասի համար են: Գրողը մեծ լսարան ունենալ չի կարող, ըստ ինձ, որորվհետև գործերը այն մարդկանց համար են գրված, ովքեր սկսում են նոր հասունանալ կամ էլ՝ տարիքն առել ու սոցիալապես չեն հասունացել:
Յուրաքանչյուր գրող ինչ որ բան պատմելով փորձում է հուզել կամ ինչ-որ բան սովորեցնել ընթերցողին: Ընթերցելով այլ գրողների ստեղծագործությունները՝ ներկայացված բացասականի մեջ նույնիսկ գտնում եմ դրականը, լուսավորը, որով կարող եմ շարժվել առաջ, իսկ Պաչյանի գրվածներում միայն տեսնում եմ բացասականը, նրա մեջ տիրող լացն ու կոծը…Թափանցիկ շշերի, գրադարաններում ապրող մարդկանց մասին, տոնածառի, օրագրի մասին և այլ ստեղծագործություններ: Պատմվածքներց մեկն հուզեց այնքանով,որ դա կյանքի բազմահազար ցավալի դեպքերից է:Որտեղ և հայրը, և որդին նման են իրենց թույլ կամայական դրսևվորումներով: Որոշ ստեղծագործություններ գրված են հակասություններով և հակադրումներով, ինչպիսին և կյանքն է: Շատ հետաքրքիր կլիներ գրողի օգնությամբ կամ մտքերի խորությամբ բացահայտել իր գրվածքներում ներկայացվող մարդկանց այսպիսին կամ այնպիսին դառնալու պատճառները: Անհայտ պտուղներով ճոճվող ծառի պատճառը ի՞նչն է, կամ ո՞վ է:
Մարդու կարևորագույն օրագիրը կյանքն է ՝ նա կամ օրինակ է հանդիսանում, կամ ոչ: Ինձ համար գրողի օրագիրը՝ստեղծագործությունները օրինակ չհանդիսացան, մեկ ուրիշի համար կհանդիսանան: Այն ինչ մենք պիտի իմանանք, այսպես թե այնպես իմանում ենք շուտ կամ ուշ:
понедельник, 28 января 2013 г.
«Ձմռան գիշեր»
Նվիրում եմ հայրիկիս՝ Հապետ Խաչիկյանին
(Երգը գրեցի՝ 14.01.2013թ., հայրիկիս այն շատ դուր էր եկել...)
воскресенье, 27 января 2013 г.
суббота, 5 января 2013 г.
Տիար Բլեյանից
Շահանե, դու մեղրի նման ու Մեղրիի Շահանե… Հուզեցիր ինձ քո անկեղծությամբ այնպես ու այնքան, որ չկարողա ցաանմիջապես արձագանքել: Երկրորդ, ահա երրորդ անգամ կարդացի քո Ամանորյա խոստովանությունը:Անսպասելիությունից շունչս կտրվեց: Մենք ընկերներ ենք,Շահանե։ Եվ վերջ։ Ամենադժվարը, երևի, սովորողի և դասավանդողի ընկերությունն է` որպես կրթական աշխատանք։ Սա է հենց մեր կրթական այլընտրանքը։ Կրթահամալիրում ստեղծվող հեքիաթի հերոսներ, երեկ` Մանե Գևորգյան, այսօր` Շահանե Խաչիկյան, ձեր ընկերներու դասավանդողներ։ Հետո. ի՞նչ են լինում կրթահամալիրային հեքիաթներն ու նրանց հերոսները։Ինչպե՞ս անենք, որ դառնան մեր ժամանակի հերոսներ:Հիմա հերոսի իմ սահմանումը տամ, որ ինձ ծանոթ էՙՀազարան բլբուլ՚-ի Հովհաննես Թումանյանի մշակումից:Նա, ով չի շեղվում իր գործից, իր անելիքից, ով չնայած աջից ու ձախից հնչող ձայներին, չի տրվում մոլորություններին, անցնում է իր ճանապարհը, չի շեղվում, չի քարանում:
Քույր իմ, ընկեր իմ, Մեղրիի փոքր թաղից մինչև Շուշի, Խնձորուտ, Հեր-Հերով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Մադինայով Նորատուսի խաչքարեր… հո հետ չե՞ս մնում, գալիս ես չէ՞, Դիլիջանի լեռնանցքով Գոշավանք, մինչև… Որքա՛ն հուշարձանի քար կա ընկած ու ամեն վայրկյան քանի քար է ընկնում կիսավեր հուշարձաններից, որքա´ն չկառուցվող տուն կա, որքա´ն անապատացող հող ու ահագնացող մարդկային ծուլություն ու թշվառություն, անհավես կյանք… Շեղվել չի կարելի, Շահանե, որ չքարանաք, որ շարունակեք ձեր սկսած գործը կրթահամալիրում, որ ընդարձակեք կրթական պարտեզը այնպես, որ պարտեզ սկսի դառնալ Հայաստանը: Շնորհավոր Նոր տարի:

четверг, 3 января 2013 г.
Ամանորյա խոստովանություն: Ես եմ՝ քո հեքիաթի հերոսուհին
Բարև. զարթնել եմ թեյի անուշահոտությունից, վառարանում վառվող փայտի բողոքի ձայնից, հեռախոսիս եկած հերթական նամակին պատասխանելու ցանկությունից: Գիշերային հեքիաթը չքացել էր՝ էդպես էլ պիտի լիներ, ամեն ինչի ավարտը նորի սկիզբն է: Պատուհանից երևում է Երևան տանող ճանապարհը, ու ես կարոտում եմ Երևանի տանս ու ընկերներիս, Երևանում՝ ծնողներիս ու Մեղրին: Ուզում եք դեմ եղեք, ուզում եք…Ինչ ուզում եք մտածեք: Կրթահամալիրն իմ տունն է, ես ուրիշ հեքիաթից եմ. այստեղ բոլորն էլ հեքիաթ են ստեղծում՝ յուրաքանչյուրն իր կերպարին համապատասխան:
Այս հեքիաթում մեկս մյուսի օգնությամբ լավը վատից տարբերելու հնարավորություն ենք ունենում: Կարողանում ենք ճանաչել և բացահայտել ապրելու արվեստը, զգալ դիմացինի ցավը, կամ էլ՝ անտարբեր լինել: Սովորում ենք սիրել, զարգացնել աշխարհընկալումը և լինել հանդուրժող: Սովորում ենք կարողանալ տարբերել ճիշտը և սխալը: Փորձում ենք բացահայտել երջանիկ լինելու արվեստը՝ ինչի համար մի ամբողջ կյանք չի բավականացնում երբեմն : Տարբերությունը զգացել եմ՝ հեքիաթում դասավանդողը չի սովորեցնում, քեզ դասավանդողից սովորելու հնարավորություն է տրվում, քեզ հուզող հարցերի պատասխանները կարող ես ստանալ ողջ օրվա ընթացքում՝ դա կոչվում է ընկերություն, այլ ոչ թե կրկնուսուցում:
Դու դառնում ես ազատ, երբ ոչ թե անում ես այն, ինչ ուզում ես, այլ կատարում ես ինքդ քեզ տված խոստումները: Անում ես այն, ինչ ուզում ես`ուզում ես խոսք ես տալիս, ուզում ես ետ ես վերցնում այն: Ոչ, այստեղ այսպես են սովորեցնում, եթե կոչումդ գտնելու, նորը բացահայտելու և քո ուզած կյանքով ապրելու երազանք ունես, պետք է ոչ միայն ինքդ քեզ խոսք տաս, այլ նաև այն կատարես:
«Լուսաստղ». ես խոսում եմ քեզ հետ ինձ հուզող հարցերի մասին, իսկ դու լուռ լսում ես, չես ընդհատում, դու հնարավորությունն ես ճանաչելու և ճանաչվելու, ավելի ճիշտ հասկանալու և հասկացվելու, խոսելու այն ամենի մասին, ինչ հուզում է: Ես չեմ թակում քո դուռը. Այն միշտ բաց է:
Իմ հեքիաթի սիրելի հերոսներ, դասավանդողներ, սովորողներ, սովորողների ծնողներ, ես հիշում և գնահատում եմ այն պահերը, երբ միասին ենք, որովհետև մի օր մեկս մյուսի կողքին կարող է չլինենք: Շնորհակալ եմ , որ ժամանակ եք գտնում սիրո, շփման բարի խորհրդի համար, ժամանակ եք գտնում կիսվելու այն ամենով, ինչ մտածում եք, շնորհակալ եմ այն բոլոր կյանքի դասերի համար, որ եղել են ու դեռ կլինեն, այն բոլոր դժվար և երջանիկ պահերի համար, որ կիսել ենք: Որովհետև կյանքը չափվում է ոչ թե ներշնչումների և արտաշնչումների քանակով, այլ այն պահերով երբ շունչդ կտրվում է :
Տիար Բլեյան ջան, ասում են հեքիաթը ամնաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթի են ձգտում: Մենք էլ Ձեր հեքիաթի հերոսներն ենք:
Подписаться на:
Сообщения (Atom)